Երևան-Աշտարակ ավտոճանապարհին «Lancia» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է և գազի բալոնը դուրս է թռել․ ԱԻՆ

Լուրեր

24.04.2024 | 17:48
Պահանջն ու մեղադրանքները դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարքի ապրիլքսանչորսյան ուղերձը
24.04.2024 | 17:36
Չգիտենք՝ արդյո՞ք դա սահմանազատում է, թե ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 17:25
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.04.2024 | 17:11
Անհամաչափ ուժի կիրառում, լրագրողների հանդեպ ճնշումներ, ակտիվիստների հետապնդում․ Amnesty International-ի զեկույցը ՀՀ-ի մասին
24.04.2024 | 16:57
Մեծ Եղեռն միշտ էլ ասվել է. Մարուքյանը` Փաշինյանի ձևակերպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 16:46
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
24.04.2024 | 16:33
Չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Մանսուրյանը՝ Էրդողանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 16:26
Երթ դեպի Ծիծեռնակաբերդ՝ ի զորակցություն Բաքվի բանտում պահվող հայ գերիների
24.04.2024 | 16:12
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
24.04.2024 | 16:00
Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունների կապակցությամբ
24.04.2024 | 15:51
ՀՀ-ում օտարերկրյա դեսպանները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.04.2024 | 15:42
«Մոռացված հայրենիք»․ վավերագրական ֆիլմ՝ Արցախից արմատախիլ արված փախստականների մասին
24.04.2024 | 15:27
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության և բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի ԱԳ Նախարար
24.04.2024 | 15:21
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ․ ՓԾ
24.04.2024 | 15:05
Մատվիենկոն Ալեն Սիմոնյանից «պատասխան» է պահանջում, Էրդողանը հերթական ժխտողական ուղերձն է հղել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հունիսի 14-ին, ժամը 02։13-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք. հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Է․ Մ․) և «Lancia» (վարորդ՝ Գ․ Հ․) մակնիշների ավտոմեքենաները։ «Lancia» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է և գազի բալոնը դուրս է թռել․ կա երեք տուժած։

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, տուժածները տեղի ուժերով ավտոմեքենաներից դուրս են բերվել․ «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Մ․ Ս․-ն, «Lancia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Հ․ Հ․-ն, Մ․ Մ․-ն և Մ․ Ղ․-ն հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և մեկ տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։