ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ-ին և Վրաստանին՝ 15 գերիների վերադարձին աջակցելու համար

Լուրեր

27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես հայտնի է, այսօր Ադրբեջանից Հայաստան են վերադարձվել 15 հայ ռազմագերիներ։ Ըստ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ռազմագերիների վերադարձը հնարավոր է դարձել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի անմիջական նախաձեռնությամբ, միջնորդական ջանքերով աջակցել են Վրաստանը և ԵՄ-ն։ Իր հերթին, ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել ականապատ տարածքների քարտեզներ։

Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը սոցցանցի իր էջում գրառմամբ շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ գերիների վերադարձի գործընթացին աջակցելու համար․
«Այսօր հայրենիք վերադարձան Ադրբեջանում պահված մեր 15 ռազմագերիները։ Գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ եւ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, ինչի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին եւ Վրաստանի կառավարությանը։
ՀՀ կառավարության համար առաջնահերթ նշանակություն ունի Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների վերադարձը։ Վերահաստատում ենք հայկական կողմի հանձնառությունը՝ միջազգային բոլոր գործընկերների օժանդակությամբ շարունակել հումանիտար բնույթի գործընթացն ու կառուցողական քայլերի իրականացումը։

ՀՀ կառավարությունը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին մեր տարածաշրջանում հումանիտար բնույթի, հատկապես հայ գերիների հայրենիք վերադարձի ուղղությամբ գործադրվող բոլոր ջանքերի համար»։

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է գերությունից այսօր վերադարձած ռազմագերիների անունները․
Գերությունից վերադարձած մեր եղբայրների ամբողջական ցանկը հետեւյալն է.
Ստեփանյան Արթուր Լեւոնի, Արմավիր
Էլիբեկյան Գեղամ Արշակի, Արտաշատ
Սեդրակյան Ալեքսան Արմենի, Արմավիր
Գասպարյան Էրիկ Արշակի, Երեւան
Բաբայան Սաշա Մարտինի, Մասիս
Անդրեասյան Արտակ Գառնիկի, Էջմիածին
Խաչատրյան Էրիկ Սարիբեկի, Մասիս
Սիրունյան Նարեկ Անդրանիկի, Քաղսի
Պետրոսյան Սասուն Շահնազարի, Ստեփանակերտ
Սարգսյան Վրույր Վալենտինի, Քանաքեռավան
Բուդոյան Արմեն Գագիկի, Վարդենիս
Օհանյան Բորիս Սամվելի, Ալավերդի
Աբգարյան Արթուր Նորիկի, Արմավիր
Ոսկանյան Դավիթ Հայկի, Արմավիր
Հունանյան Արգամ Հունանի, Արմավիր