Էդմոն Մարուքյանը՝ նախապատրաստվող հետընտրական գործընթացների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.03.2024 | 23:16
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2024 | 23:01
Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը կարևորել են միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը
28.03.2024 | 22:47
Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի
28.03.2024 | 22:39
Պապիկյանը մասնակցել է օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը
28.03.2024 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.03.2024 | 21:44
Ո՞րն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «աքիլլեսյան գարշապարը». ԹԻՀԿ զեկույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 21:38
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև
28.03.2024 | 21:35
ՌԴ-ում «Կրոկուս»-ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալների ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում են ներառել
28.03.2024 | 21:22
Լոնդոնի ընկերության հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր
28.03.2024 | 21:07
Թուրքիայի քրդերի ձայնը կարող է որոշիչ լինել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում՝ տապալելու Էրդողանի կուսակցության թեկնածուին․ անդրադարձ
28.03.2024 | 20:46
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 200 զինյալ է սպանվել Շիֆայի հիվանդանոցում
28.03.2024 | 20:34
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա
28.03.2024 | 20:15
Լավրովը հայտարարել է, թե ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
28.03.2024 | 20:00
ԱՄՆ-ն և ԵՄ-ն կասեն Փաշինյանին՝ վե՛րջ տուր խաղերիդ, ասա՝ ո՞ւմ հետ ես, ՌԴ-Արևմուտք պատերազմ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 19:44
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ խոսելով նախապատրաստվող հետընտրական գործընթացների մասին, նշեց, որ  քարոզչության ընթացքում երկու կողմերն էլ պատրաստվում են երկիրը տանել ցնցումների. «Կողմերից որ մեկն էլ հաղթի, մյուս կողմը ընտրությունները համարելու է կեղծված և ժողովրդին հանելու է փողոց»:

Մարուքյանը նշեց, որ արդեն կան փաստեր, որ Երևանում հետընտրական հանրահավաքներ են նախատեսվում:

Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը Երևանի քաղաքապետարանին դիմել է հունիսի 21-ին, 22-ին, 23-ին և 24-ին Հանրապետության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ: Իշխող ուժը ցանկանում է հանրահավաք անել նշված օրերին առավոտյան ժամը 10:00-ից մինչև 22:00-ն: Նշվել է, որ հանրահավաքին յուրաքանչյուր օրը մասնակցելու է 200 հազար մարդ:

Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին քաղաքապետարանին իրազեկել է նաև Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը: Քոչարյանի թիմը նախընտրում է հանրահավաքն անցկացնել հունիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին՝ ժամը 00.00-23.00-ին: Քոչարյանի թիմը նախատեսում է, որ հանրահավաքին մասնակցելու է 25 հազար մարդ:

Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ երկրին անհրաժեշտ է համերաշխություն, և կոչ արեց քվեարկել «Լուսավոր Հայաստանի» օգտին և լիազորել համախմբելու անհաշտ ուժերին:

Մանրամասները՝ տեսանյութում: