Գնալու ենք օրենքի դիկտատուրայի ճանապարհով․Փաշինյանը բացատրեց ինչ է նշանակում պողպատյա հեղափոխություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2024 | 20:16
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
19.04.2024 | 20:02
Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան
19.04.2024 | 19:50
Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
19.04.2024 | 19:39
208 մլն դրամ անարդյունավետ ծախս․ ՊՎԾ-ն հրապարակել է Փաշինյանի հանձնարարությամբ իրականացրած ստուգումների արդյունքները
19.04.2024 | 19:32
Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ. Միրզոյան
19.04.2024 | 19:30
«Գնացե´ք Ալեքսանյանի շուկան ստուգեք». առևտրականների ապրանքը դարձյալ առգրավվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 19:21
Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում իրավիճակը
19.04.2024 | 19:10
Վարդանաշեն և հարակից գյուղերի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը
19.04.2024 | 19:00
ՀՀ-ն պետք է Ադրբեջանին ասի՝ այո, ադրբեջանական գյուղեր են, բայց պարտադիր քննարկելու ենք ողջ սահմանի հարցը․ Իրինա Ղուլինյան-Գերց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 18:52
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիները պարգևատրվել են «Լրատվամիջոցների ազատության համար մրցանակով»
19.04.2024 | 18:46
«Փորդ կթափեմ»․ քաղաքացին պնդում է՝ Բյուրեղավանի համայնքապետը իրեն առևանգել է, վերջինս զավեշտ է համարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 18:30
A-politic Վարդան Ոսկանյանի հետ․ ԱՆՈՆՍ
19.04.2024 | 18:24
Այցը պատմական էր, օրակարգը՝ հագեցած․ ամփոփվել է Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա
19.04.2024 | 18:15
Կրեմլի՝ ՀՀ-ով զբաղվող պաշտոնյաները տապալել են իրենց աշխատանքը․ ՌԴ-ին ևս ծանր հետևանքներ է լինելու․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 18:09
Դպրոցների սեյսմակայունությունը՝ ակտուալ հիմնախնդիր․ փոխնախարարը հանդիպել է ԱԶԲ պաշտոնյաների հետ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տարբեր մարզերում ունեցած հանդիպումներից հետո արձանագրում է, որ ժողովուրդն ուզում է, որ Հայաստանում գոյություն ունենա ուժեղ ինստիտուցիոնալ իշխանություն, որը երկրում օրենքի անառարկելիության մթնոլորտ կստեղծի:

«Ես հայտարարել եմ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է իրականացնենք հեղափոխության երկրորդ փուլը, որը պիտի անվանենք էլի ոչ բռնի, ժողովրդական, բայց այս անգամ ոչ թե թավշյա, այլ պողպատյա հեղափոխություն»,- այս մասին Դիլիջանում նախընտրական հանրահավաքում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ի՞նչ է նշանակում պողպատյա հեղափոխություն: Դա նշանակում է օրենքի կիրառման ինստիտուտների ուժեղացում, դա նշանակում է օրենքի դիկտատուրա Հայաստանում, և մենք ձեր մանդատով գնալու ենք այդ ճանապարհով: Օրենքի մասին է խոսքը: Ոչ թե բռնության մասին է խոսքը, այլ օրենքի իշխանության մասին է խոսքը: Եվ ես ուզում եմ ասել, որ մենք այսպես ինստիտուցիոնալ ճանապարհով պիտի գնանք շարունակական պետական ինստիտուտների ուժեղացման  և օրենքի կիրառման ինստիտուտների ուժեղացման ճանապարհով: Եվ սա այսօր այլընտրանք չունի»,- ասաց Փաշինյանը:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի լրատվական դաշտն այսօր վերածվել է իսկական աղբանոցի: «Մենք պետք է լրագրողական հանրությանը քաջալերենք, օրենքով որոշակի մեխանիզմներ ստեղծենք, որ ստեղծվեն էթիկայի կանոններ:

Այսօր լրատվական դաշտում գործում են մարդիկ, որոնք ավելի շատ քիլերի են նման, քան թե նման են լրագրողի»,- ասաց նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: