Նժդեհական ՀՀԿ-ի հետ դաշինք կազմած Վանեցյանը հանդիպել է Բաքվի լոբբիստ, հականժդեհական Լեոնիդ Կալաշնիկովի հետ

Լուրեր

14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
Բոլորը

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հունիսի 8-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Վանեցյանի ֆեյսբուքյան գրառումից։

«Արթուր Վանեցյանը ներկայացրել է «Պատիվ ունեմ» դաշինքի տեսլականը՝ ՀՀ և ՌԴ միջև ռազմավարական բնույթ կրող դաշնակցային հարաբերությունների խորացման և զարգացման անհրաժեշտության մասին: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման խնդրին: Վերահաստատվել է «Պատիվ ունեմ» դաշինքի դիրքորոշումը Արցախի հիմնահարցը 3 հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծելու վերաբերյալ: Կողմերը քննարկել են նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ ներքաղաքական օրակարգին առնչվող մի շարք հարցեր»,- ասվում է գրառման մեջ։

Նշենք, որ Լեոնիդ Կալաշնիկովը ռուսական քաղաքական դաշտի ադրբեջանամետ գործիչներից է, Ռուսաստանում Ադրբեջանի քարոզչության կարևոր դեմքերից։ Նա զբաղվում է ադրբեջանական լոբբինգով, պարբերաբար նաև հակահայկական հայտարարություններ է անում։

Օրինակ՝ ամիսներ առաջ հարցազրույցներում մեկում անդրադառնալով Արցախում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանին՝ Կալաշնիկովն ասել էր, թե Նժդեհի հուշարձանի տեղադրումը սադրանք է, դա ազգայնականության, ազգայնական պայքարի հուշում է, որ Նժդեհը համագործակցել է Երրորդ ռեյխի հետ, փորձել Հայաստանն առանձնացնել տարածաշրջանից։

«Ղարաբաղում այդ հուշարձանի տեղադրումը սադրանք է։ Համոզված եմ, որ վաղ թե ուշ այն ապամոնտաժվելու է։ Այդպիսի սադրանքները չեն օգնում, այլ միայն սրում են իրավիճակը։ Չի կարելի խաթարել այն խաղաղությունը, որը քիչ թե շատ հաստատվում է տարածաշրջանում»,- ասել էր Կալաշնիկովը։

Նա նաև նշել է, թե Նժդեհի նման ազգայնականներն են պայթեցրել Խորհրդային միության նման հսկայական երկիրը։
Բացի այդ, 2019 թվականի նոյեմբերին, երբ ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիրի քաղաքային Դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը չջնջվող սև ներկով ներկել էր տեղի Հայ Առաքելական եկեղեցու տարածքում տեղադրված հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի հուշատախտակը, Կալաշնիկովը խոստացել էր, որ ամեն ջանք գործադրելու է՝ հուշատախտակի ապամոնտաժմանը հասնելու համար։ «Ես մտադիր եմ անձամբ զբաղվել այդ հարցի լուծմամբ։ Անձամբ կուղարկեմ դիմումները և կհասնեմ ապամոտաժման։ Կպայքարենք, կզբաղվենք այդ հարցով»,- ասել էր նա։

Այս ամենին ֆոնին հետաքրքիր է այն, որ նժդեհական գաղափարախոսությամբ ՀՀԿ-ի հետ «Պատիվ ունեմ» դաշինքով հանդես եկով Արթուր Վանեցյանն առանձին հանդիպում է ունենում հականժդեհական ռուսաստանցի գործչի հետ։