Պետությունը իր վրա պետք է վերցնի զոհերի հուղարկավորությունների իրականացումը. նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2024 | 21:59
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
23.04.2024 | 21:52
Լատվիայում կարգելվի դպրոցներում ռուսերեն սովորել որպես երկրորդ օտար լեզու
23.04.2024 | 21:37
Ավինյանի ելույթը «հաչալու» մասին ուսումնասիրում է ԿԿՀ-ն․ GRECO-ի 22 առաջարկության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 21:27
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
23.04.2024 | 21:14
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
23.04.2024 | 21:00
Սա առաջնագծի փշրման ակտ է․ Փաշինյանը պիտի երաշխիք ունենա, որ Ադրբեջանը ՀՀ տարածքից դուրս կգա, ոչ թե՝ հույս․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 20:55
Ցավոք, մեր պայքարը չենք կարողացել դարձնել համաժողովրդական, բայց դեռ ուշ չէ. Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 20:50
Ի՞նչ է ասելու Թուրքիայի գլխավոր ընդդիմությունը Հայոց ցեղասպանության տարելիցին․ թուրք լրագրողի անդրադարձը
23.04.2024 | 20:37
Սանկտ Պետերբուրգում որոշել են արգելել ԱԹՍ-ների հարձակումների հետևանքների մասին հրապարակումները
23.04.2024 | 20:21
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
23.04.2024 | 20:09
Ուժերի հարաբերակցությունը պետական սահմանների պաշտպանության հարցում վատ է մեզ համար. Տիրան Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 20:00
Հայաստանն ու Ադրբեջանը միևնույն կերպ շահագրգռված են ՌԴ-ից հեռավորություն պահելու հարցում․ Վալերի Սոլովեյ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 19:50
Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը ՀՀ-ին զինում են մեր դեմ․ Ալիևը կրկին դժգոհել է
23.04.2024 | 19:46
Բագրատաշենում ոստիկանությունը նոր ուժեր է կենտրոնացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 19:43
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը
Բոլորը

«Եթե հարազատները չվերցնեն նույնականացված դիերը դիահերձարաններից, դրանց հուղարկավորությունը կազմակերպելու պատասխանատվությունն իր վրա կվերցնի պետությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, դիակները չեն կարող երկար ժամանակ պահպանվել դիահերձարաններում, անգամ սառնարաններում: Այս ցավոտ հարցը լուծելու ուղղությամբ մի ամբողջ թիմ է աշխատում:

«Ընդհանրապես պատերազմներից հետո պիտի հասկանանք, որ ինչ-որ մի ժամանակ տրվում է, որ նույնականացման պրոցեսը իրականացվի, այնուհետև ճանաչման և հուղարկավորության: Բայց եթե կլինեն անձինք, ովքեր անհեռանկար ձևով կձգձգեն պրոցեսը, պետությունը իր վրա պիտի վերցնի պատասխանատվություն նաև հուղարկավորությունը կազմակերպելու, որովհետև որևէ տեսանկյունից ճիշտ չի այդքան երկար ժամանակով պահելը», – ասաց Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ այս պահին քննարկումներ են ընթանում ՊՆ-ի և այլ ինստիտուտների ներկայացուցիչների հետ. «Ցանկալի է ընդգրկել այս քննարկումներում նաև եկեղեցու ներկայացուցիչներին և համատեղ քննարկման արդյունքում գտնել այս իրավիճակի լավագույն ելքերը»:

Մանրամասները՝ տեսանյութում: