Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը իրենց կյանքերի գնով փրկեցին Մեղրին․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.04.2024 | 18:58
Զելենսկին ստորագրել է մոբիլիզացիայի մասին օրենքը
16.04.2024 | 18:50
Հակոբ Ասլանյանի միջադեպով անցնող ձերբակալված քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին տեղեկությունն ուսումնասիրվում է․ ՆԳՆ խոսնակ
16.04.2024 | 18:32
Հայ կինոյի օրվա առթիվ «Ազգային սինեմատեք» կինոթանգարանում բացվել է երգիծանկարիչ Գեորգի Յարալյանի ցուցահանդեսը
16.04.2024 | 18:24
Ֆրանսիան պաշտոնապես «օլիմպիական զինադադար» չի առաջարկել. Պեսկով
16.04.2024 | 18:17
Բետոնը ճա՞ք տվեց․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
16.04.2024 | 18:16
Դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի թագավորին
16.04.2024 | 18:09
Անհնար է բակերում մեքենա կայանել․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 18:05
Արարատ Միրզոյանը երկօրյա այցով կմեկնի Սաուդյան Արաբիա
16.04.2024 | 18:03
ՊՆ նախկին շենքը կպայթեցվի, ԱՆ-ում խուզարկություններով ձերբակալված անձ չկա․ ԼՈՒՐԵՐ
16.04.2024 | 17:53
Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը կառույցում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
16.04.2024 | 17:52
Ստավրոպոլում ռուսական բանակը վարկաբեկելու համար Ադրբեջանի քաղաքացու են տուգանել
16.04.2024 | 17:43
Ավանի դպրոցներից մեկում աշակերտները վիճել են, ուսուցիչը վնասվածքներ է ստացել․ ավագանու անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 17:32
ՀՀ ոստիկանության օրվա առիթով տոնական միջոցառում Հյուսիսային պողոտայում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.04.2024 | 17:24
Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը. Պիեր դ՛Արժան
16.04.2024 | 17:18
Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը. դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

««Ղարաբաղ՝ իշխանության դիմաց» բանաձևը գործի է դրվել 1998 թվականին»,- այսօր Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Փաշինայնի խոսքով՝ 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղը դուրս թողեց բանակցային գործընթացից։

«Մեր զոհերի, մեր նահատակների արյունը 1998 թվականի այդ որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի վաճառեց սեփական իշխանության դիմաց։ «Ղարաբաղ՝ իշխանության դիմաց» բանաձը գործի դրվեց 1998 թվականին։

Հաջորդ փուլով մեջտեղ բերվեց Մեղրին Ադրբեջանին հանձնելու, Ղարաբաղի հետ փոխանակելու տարբերակը, որի համատեքստում Շուշին անջատվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից, և դրվեց, ինչպես Վարդան Օսկանյանն էր ասում, օկուպացված տարածքների հետ նույն շարքում։

1999 թվականի այդ խայտառակ փաստաթղթի մեջ առաջին անգամ պաշտոնապես ձևակերպվեց «Ղազախի շրջանի տարածքներ» արտահայտությունը։

Եվ հիմա կարող ենք ասել, որ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանն իրենց կյանքերի գնով փրկեցին Մեղրին։

1999 թվականի նոյեմբերի 30-ին Ռոբերտ Քոչարյանը կողմ քվերակեց Եվրոպայում անվտանգության ստամբուլյան խարտիային, որը նշանակում է, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ սա է ճշմարտությունը:

Մանրամասները՝ տեսանյութում: