Հիմա էլ հողերը չտալու մեջ են մեղադրում․ Փաշինյանն անդրադարձավ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2024 | 19:24
Նոր երկրներ կմիանան Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրների խմբին․ Ռուբեն Սաֆրաստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 19:15
Հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին․ Կիպրոսի ԱԳՆ
24.04.2024 | 19:00
Զանգվածային ցեղասպան գործողություն է արվել Արցախում․ ռուսների ներկայությունը Ադրբեջանի ահաբեկմանը նպաստել է․ Հայկ Դեմոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 18:47
Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.04.2024 | 18:42
Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի
24.04.2024 | 18:32
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ
24.04.2024 | 18:31
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
24.04.2024 | 18:20
Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետ
24.04.2024 | 18:09
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
24.04.2024 | 18:00
Բաքուն պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը, Բայդենը կրկին «ցեղասպանություն» եզրույթն է օգտագործել․ ԼՈՒՐԵՐ
24.04.2024 | 17:48
Պահանջն ու մեղադրանքները դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարքի ապրիլքսանչորսյան ուղերձը
24.04.2024 | 17:36
Չգիտենք՝ արդյո՞ք դա սահմանազատում է, թե ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 17:25
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.04.2024 | 17:11
Անհամաչափ ուժի կիրառում, լրագրողների հանդեպ ճնշումներ, ակտիվիստների հետապնդում․ Amnesty International-ի զեկույցը ՀՀ-ի մասին
24.04.2024 | 16:57
Մեծ Եղեռն միշտ էլ ասվել է. Մարուքյանը` Փաշինյանի ձևակերպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն այսօր շարունակում է Լոռու մարզում։ Սպիտակում նա անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը:

«Ես ինչքան հետևել եմ արձագանքներին՝ հանրությունը մի փոքր տարակուսած է, նրանք հարց են տալիս, ասում են՝ հիմա չհասկացանք Սարգսյանն ուզում էր վնա՞ս, թե՞ օգուտ տա Փաշինյանին։ Այն, ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը, լիովին ու ամբողջությամբ հիմնավորում է մեր այն դիրքորոշումները, մեր այն պատմությունը, որը վերջին յոթ ամսվա ընթացքում մենք արել ենք. ինչի՞ մասին է այդ պատմությունը, նրա մասին, որ 2018 թվականի մայիսին Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը ես ժառանգել եմ դեֆորմացված վիճակում ու որն է եղել ամենակարևոր պրոբլեմը, եղել է այն, որ միջնորդները հետագա զարգացումների ու կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ արտահայտել են այն նույն դիրքորոշումը, ինչ արտահայտել է Ադրբեջանը»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, թե դա 2018-ին չէ, որ տեղի է ունեցել, այլ տեղի է ունեցել շատ ավելի վաղ։

Նա հայտարարեց, թե ապրիլյան պատերազմով լրջացավ «տարածքներ ոչ մի բանի դիմաց բանաձևը»։

«Եվ մենք 2018-ին բանակցային գործընթացը ժառանգել ենք մի իրավիճակում, երբ որ սեղանի վրա դրված է եղել «տարածքներ ոչ մի բանի դիմաց» բանաձևը, շատ կարևոր է արձանագրել, որ միջնորդները ու միջազգային հանրությունը, որի վրա մենք երկար տարիներ հույս ենք ունեցել, մեր առաջ դրել է խնդիր՝ վերադարձնել տարածքները ոչ մի բանի դիմաց»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ խոսքով՝ 5+2 բանաձև գոյություն չի ունեցել։

«Այդ երկուսը այն պահեստային հատվածն էր, որով այս տարբերակը պետք է ֆորմալ առումով զիջվեր հետագայում այդ լուծումն Ադրբեջանի համար ընդունելի դարձնելու համար», – ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: