Ի հեճուկս Ադրբեջանի՝ Նոբել Առուստամյանը հավատարմագրվել է Եվրո-2020-ը լուսաբանելու համար

Լուրեր

20.04.2024 | 16:39
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով
20.04.2024 | 16:10
Էլի նույն կախիչնե՞րն են. Փաշինյանը 2-րդ անգամ այցելեց խնդրահարույց նորոգումով դպրոցներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 16:00
Քաղաքացին ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը․ նա հոսպիտալացվել է
20.04.2024 | 15:51
Հաջողվեց 2 խոշոր իրադարձություն ունենալ. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ գործընթացի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 15:43
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
20.04.2024 | 15:35
Հիմա իրադրության էական փոփոխություն կա․ Փաշինյանը՝ Տավուշում ռուսական հենակետերը հանելու մասին
20.04.2024 | 15:24
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է կյանքից զրկվել
20.04.2024 | 15:05
Հանրապետության մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
20.04.2024 | 14:37
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսին
20.04.2024 | 14:08
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
20.04.2024 | 13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
20.04.2024 | 13:33
Փաշինյանը մանրամասներ հայտնեց Ադրբեջանի հետ բանակցությունից․ ՀՀ-ն կբարձրացնի Արծվաշենի հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 13:22
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
20.04.2024 | 13:15
«Սա հիանալի է»․ Փաշինյանը ստուգել է Մեդովկայի դպրոցի վերանորոգումը․ աշխատանքից ազատվածներ չկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 12:55
Կիրանցի մի խումբ բնակիչներ և ընդդիմադիր գործիչներ փակել են ճանապարհը՝ դժգոհելով սահմանազատման հարցով ՀՀ-Ադրբեջան հայտարարությունից
Բոլորը

Ռուսաստանաբնակ հայազգի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը հավատարմագրվել է Եվրո-2020-ը լուսաբանելու համար։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Նոբել Առուստամյանը հավատարմագրվեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության համար: Գերազանց է: Շնորհակալություն ՈւԵՖԱ-ին: Շարունակում ենք աշխատել»,- գրել է Զախարովան:

Հիշեցնենք, որ բլոգեր Վասիլի Ուտկինը ավելի վաղ հայտնել էր, որ Առուստամյանին չեն հավատարմագրել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը Բաքվի կազմկոմիտեի մերժման պատճառով։ «Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին այս որոշումն անվանել էր միջազգային սպորտային շարժման ոգու խախտում։ Ադրբեջանական կողմն էլ հայտարարել էր, թե Առուստամյանը չի հավատարմագրվել, քանի որ այցելել է «Ադրբեջանի օկուպացված տարածքներ»։

Երեկ ավելի վաղ Զախարովան հայտարարել էր, որ ՈւԵՖԱ-ն լուծում է փնտրում, որպեսզի ռուսաստանցի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը հնարավորություն ունենա իրականացնել մասնագիտական գործունեությունն ու լուսաբանել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը:

Տաթև Ֆռանգյան