Վահան Քերոբյանն անդրադարձել է Երևան-Սպահան ուղիղ չվերթների իրականացման անհրաժեշտությանը

Լուրեր

29.03.2024 | 13:18
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին պարտավորեցրել է լրացուցիչ ուղիներ բացել՝ Գազայի հատված օգնություն հասցնելու համար
29.03.2024 | 13:05
Ուշադրություն է դարձվելու ՀՀ-ի տնտեսական կայունությանը․ Պետեր Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին
29.03.2024 | 12:58
Պուտինը կհրավիրվի G20-ին միայն ընդհանուր համաձայնության դեպքում․ Մակրոն
29.03.2024 | 12:47
Դատավորները ժողով են հրավիրել․ օրակարգում կարևոր հարցեր են
29.03.2024 | 12:42
Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն․ նա տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
29.03.2024 | 12:34
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ, ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացնում ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում և իրացման շուկայում
29.03.2024 | 12:27
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
29.03.2024 | 12:15
Հայտնաբերվել է Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով հետախուզվողը
29.03.2024 | 12:04
Խուզարկություններ՝ Սեֆիլյանի և ԱԺԲ-ականների բնակարաններում, ՀՀ-ն՝ ԵՄ հավաքի հյուր․ ԼՈՒՐԵՐ
29.03.2024 | 12:01
Ադրբեջանի Մեջլիսի նախագահը՝ Ժնևում Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին
29.03.2024 | 11:51
ՌԴ-ն հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա. «Ուկրէներգոն» հայտարարել է էներգետիկ օբյեկտների վնասման մասին
29.03.2024 | 11:40
Սևաստոպոլում ռուսական կործանիչ է ընկել ծովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 11:31
Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
29.03.2024 | 11:20
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
29.03.2024 | 10:56
Տարածաշրջանում խառնաշփոթը պայմանավորված է ՌԴ-ի գործողություններով․ Միլլերը՝ Զախարովային ի պատասխան
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հունիսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Նարեկ Տերյանը. տեղեկացնում են գերատեսչությունից:

«Ողջունելով հյուրին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Իրանի հետ ձևավորված սերտ համագործակցությունը վերջին շրջանում ավելի է ակտիվացել․ Հայաստան այցելած պատվիրակությունների հետ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ տնտեսության տարբեր ուղղություններով փոխգործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։

Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները հնարավորինս շուտ գործնական հիմքի վրա դնելու կարևորությունը։ Ի պատասխան՝ դեսպանը տեղեկացրեց, որ իրանական կողմն արդեն իսկ մշակել է համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհային քարտեզ ու ժամանակացույց, որոնցում սահմանվել են ծրագրերի առաջնահերթությունները։ Ճանապարհային քարտեզի և ժամանակացույցի առկայությունը թույլ կտա սեղմ ժամկետներում իրագործել հայ-իրանական համագործակցության օրակարգում ընդգրկված  ծրագրերը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առևտրի, արդյունաբերության (այդ թվում՝ քիմիական արդյունաբերության), դեղագործության, զբոսաշրջության  և այլ ոլորտներին առնչվող օրակարգային հարցեր, այդ թվում՝ հեռանկարային ծրագրերի իրականացմանը, ներդրումների ներգրավմանը, Հայաստանի և Իրանի միջև արտահանումների ու ներմուծումների արդյունավետ կազմակերպմանը։ Կարևոր համարելով երկկողմ համագործակցությունը դեղագործության ոլորտում՝ Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է հայկական դեղագործական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների աշխատանքային այցն Իրան՝ այս ոլորտում համագործակցության հնարավորությունները քննարկելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով։

Հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև միջմարզային համագործակցության զարգացմանը։ Երկուստեք նշվել է, որ երկկողմ համագործակցության արդյունավետ կազմակերպման պարագայում զգալիորեն կավելանան երկու բարեկամ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները և զբոսաշրջային հոսքերը։ Այս համատեքստում նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է Երևան-Սպահան ուղիղ չվերթների իրականացման անհրաժեշտությանը և նշել, որ ուղիղ չվերթի գործարկումը կնպաստի երկու ազգերի հարաբերությունների զարգացմանը։ Դեսպանը առաջարկել է իրանական համապատասխան կառույցի և Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ աշխատանքային խումբ ձևավորել, որը կմշակի միասնական տուրիստական փաթեթներ՝ Եվրոպայից զբոսաշրջիկներ ներգրավելու համար։

Աբբաս Բադախշան Զոհուրին տեղեկացրել է, որ իրանական շինարարական ընկերությունները հետաքրքրված են մասնակցություն ունենալ «Հյուսիս-հարավ ճանապարհի» Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման և վերականգնման ծրագրերում։ Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը ընդգծեց «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի կարևորությունը և հայտնեց պատրաստակամություն` իր լիազորությունների սահմաններում նպաստել նախագծի իրականացմանը։

Անդրադառնալով սույն թվականի մայիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրին՝ Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ նախարարությունն արդեն ձևավորվել է հուշագրի դրույթների իրագործման հարցերով աշխատանքային խումբ, որը գլխավորում է նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են հստակ քայլեր ձեռնարկել տնտեսության զարգացմանը նպաստող և երկու երկրների ու ժողովուրդների շահերից բխող համատեղ նախագծերի մշակման և արդեն իսկ գործող ծրագրերի շուտափույթ իրականացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: