Ըստ Լավրովի՝ ԼՂ կարգավիճակի հարցը պետք է քննարկել ՄԽ-ում, բայց՝ ոչ հիմա

Լուրեր

24.04.2024 | 14:51
Վերահաստատում ենք երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդենի ուղերձը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
24.04.2024 | 14:47
Թուրք պատմաբան․ «Ես հավատում եմ, որ Հայոց ցեղասպանությունը, ինչպես Հոլոքոստը, երբեք չի մոռացվի»
24.04.2024 | 14:42
Ցեղասպանությունը գրեթե արմատախիլ արեց Կովկասի հարավային մասում գտնվող հնագույն և բարգավաճ քրիստոնեական կենտրոնը․ Հունաստանի նախագահ
24.04.2024 | 14:31
Սուրեն Պապիկյանը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
24.04.2024 | 14:18
Նոյեմբերյան քաղաքում տեղի ունեցած խուլիգանության ու ֆիզիկական ներգործության դեպքերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է
24.04.2024 | 14:01
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
24.04.2024 | 13:50
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը հանձնարարել է ՀՀ ԱԺ հարցում ուղարկել Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված
24.04.2024 | 13:43
Ցավը և վիշտը, որոնք կան յուրաքանչյուր հայի սրտում, պետք է վերածվեն մեր ազգային պետականության կենսական շահերի պաշտպանության․ Ալեն Սիմոնյան
24.04.2024 | 13:29
Հրթիռային հարձակումից հետո Օդեսայի մի մասը հոսանքազրկվել է
24.04.2024 | 13:18
Դեսպան Քվինը և փոխդեսպան Լեյթինենը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.04.2024 | 13:09
Հայերի դեմ Օսմանյան կայսրության կողմից իրականացված անպատիժ հանցագործությունը լուրջ հետևանքներ ունեցավ․ նիդերլանդացի խորհրդարանական
24.04.2024 | 12:58
Կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
24.04.2024 | 12:46
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին տարել են ՁՊՎ
24.04.2024 | 12:41
Պահանջել ենք պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ Տավուշում բախումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 12:35
Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը անհրաժեշտ է համաձայնեցնել ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, բայց հիմա դրա վրա չպետք է շեշտ դնել, այլ տարածաշրջան խաղաղ կյանքի վերադարձի, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հասկանում եմ, որ շատերը հիմա խոսում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնացել է չլուծված։ Այն վերջնականապես պետք է համաձայնեցվի ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնք ներկա փուլում, երևի, չպետք է բարձրացնեն կարգավիճակի հարցը, այլ նպաստեն վստահության ամրապնդման միջոցառումներին, հումանիտար հարցերին, որ հայերն ու ադրբեջանցիները նորից սկսեն ապրել միասին՝ անվտանգության ու տնտեսական բարգավաճման պայմաններում։ Եվ ապա, հավաստիացնում եմ, երկու-երեք տարի անց, եթե մենք նման կյանք հաստատենք, կարգավիճակի հարցն ավելի հեշտ կլինի լուծել»,- ասել է Սերգեյ Լավրովը։

Էմմա Չոբանյան