Ինչո՞ւ չենք կարողանում պատժել մեր սահմանը հատած մի քանի հարյուր թշնամու․ սրան պետք է պատասխանի նաև մեր ռազմավարական գործընկերը․ Ուրիխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2024 | 22:37
Կիրանցում երիտասարդները երթ են իրականացրել` ճանապարհի փակ հատվածից եկեղեցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 22:34
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում է
23.04.2024 | 22:25
Բրիտանական ինքնաթիռները հազարավոր անգամներ հայտնել են Բալթյան տարածաշրջանում նավիգացիոն խնդիրների մասին. ենթադրաբար, ՌԴ-ն խլացնում է GPS-ը․ The Sun
23.04.2024 | 22:08
Ջահերով երթը՝ լուսանկարներով
23.04.2024 | 21:59
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
23.04.2024 | 21:52
Լատվիայում կարգելվի դպրոցներում ռուսերեն սովորել որպես երկրորդ օտար լեզու
23.04.2024 | 21:37
Ավինյանի ելույթը «հաչալու» մասին ուսումնասիրում է ԿԿՀ-ն․ GRECO-ի 22 առաջարկության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 21:27
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
23.04.2024 | 21:14
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
23.04.2024 | 21:00
Սա առաջնագծի փշրման ակտ է․ Փաշինյանը պիտի երաշխիք ունենա, որ Ադրբեջանը ՀՀ տարածքից դուրս կգա, ոչ թե՝ հույս․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 20:55
Ցավոք, մեր պայքարը չենք կարողացել դարձնել համաժողովրդական, բայց դեռ ուշ չէ. Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 20:50
Ի՞նչ է ասելու Թուրքիայի գլխավոր ընդդիմությունը Հայոց ցեղասպանության տարելիցին․ թուրք լրագրողի անդրադարձը
23.04.2024 | 20:37
Սանկտ Պետերբուրգում որոշել են արգելել ԱԹՍ-ների հարձակումների հետևանքների մասին հրապարակումները
23.04.2024 | 20:21
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
23.04.2024 | 20:09
Ուժերի հարաբերակցությունը պետական սահմանների պաշտպանության հարցում վատ է մեզ համար. Տիրան Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ին ու ՀՀ սահմանների անձեռնմխելիության հարցում այդ կառույցի դերին, նշեց, որ իրենց քաղաքական ուժն ընտրություններում հաղթելու դեպքում Ռուսաստանից ստանալու է այդ հարցի պատասխանը ու այն ներկայացնելու է նաև հանրությանը։

«ՀՀ-ն առայժմ գտնվում է այնպիսի անվտանգության համակարգում, որը հիմնված է երկրագնդի վրա գոյություն ունեցող ամենաուժեղ զինված ուժերից մեկի վրա, որի տիրապետման ներքո են միջուկային մարտագլխիկները և միջմայրցամաքային գերձայնային հեռահարության հրթիռները և այլն։

Այսինքն` հարց է առաջանում` բա եթե մենք այդքան ուժեղ ենք, ինչո՞ւ չենք կարողանում պատժել մեր սահմանը ապօրինաբար հատած ընդամենը մի քանի հարյուր թշնամիների։ Այս հարցի պատասխանը պիտի տա նաև ռազմավարական գործընկերը։ Ու մեր ամենակարևոր խոստումներից մեկն էլ ռազմավարական գործընկերոջից այս հարցի պատասխանը ստանալն է»,– ասաց Ուրիխանյանը։

Ընդ որում` սա միակ հարցը չէ, որ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածուն հնարավոր հաղթանակի դեպքում պատրաստվում է ուղղել ռազմավարական գործընկեր Ռուսաստանին։

Մանրամասները՝ տեսանյութում: