Հայկ Սարգսյանը` նոր աղմկահարույց միջադեպի կենտրոնում. ինչ է սպասվում լրագրողի հեռախոսը խլելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
Բոլորը

Պարբերաբար աղմկահարույց պատմությունների կենտրոնում հայտնվող իմքայլական պատագամավոր Հայկ Սարգսյանը երեկ խլել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը, երբ լրագրողը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ նկատել է Հայկ Սարգսյանին և փորձել է նրան հարց ուղղել: Լրագրողը պնդում է՝ ինքը պատգամավորին միայն մեկ հարց է տվել՝ «ինչո՞ւ են ձախողվել գեներալ Մուրադովի բանակցությունները Բաքվում»:

Հայկ Սարգսյանը մոտ մեկ ժամ շարունակ իր մոտ է պահել իշխանություններին մշտապես քննադատող թերթի լրագրողի բջջային հեռախոսը, բացել գաղտնաբառն ու ջնջել տեսանկարահանումը: Անուշ Դաշտենցն ասում է, որ հեռախոսը պատգամավորից կարողացել է հետ վերցնել մեկ այլ ՔՊ-ականի միջամտությամբ:

«Հրապարակի» լրագրողը Factor TV-ի հետ զրույցում պատմեց, որ այդ միջադեպի ամբողջ ընթացքում ՔՊ գրասենյակի մոտ այլ անձինք էլ են եղել, թեև ոչ քաղաքական դեմքեր, բայց որևէ քայլ չեն ձեռնարկել Հայկ Սարգսյանի արարքը կանխելու համար:

Իշխանական պատգամավորը չի հերքում, որ իր և լրագրողի միջև միջադեպ է տեղի ունեցել: Հայկ Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում առանց զղջալու խոստավանեց, որ լրագրողի կամքին հակառակ՝ վերցրել է հեռախոսն ու ջնջել տեսանյութը: Հայկ Սարգսյանը չի կարծում, որ լրագրողի հեռախոսը խլելը, պաշտպանիչ կոդը բացելը և տեսանյութը ջնջելն անօրինականություն է: Պատգամավորի խոսքով՝ լրագրողն աշխատանքային ժամից դուրս միջամտել է իր անձնական կյանքին, ինչի իրավունքը չուներ:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը Հայկ Սարգսյանի այս քայլը համարում է իշխանության ներկայացուցչին ոչ հարիր պահվածք:

Շուշան Դոյդոյանը, որը նախկինում զբաղեցրել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ղեկավարի պաշտոնը, շեշտում է՝ Հայկ Սարգսյանը, վերցնելով լրագրողի հեռախոսն ու տնօրինելով պարունակող տեղեկատվությանը, միջամտել է լրագրողի անձնական կյանքին և պետք է պատասխանատվության ենթարկվի:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշում է՝ եթե Հայկ Սարգսյանը պատասխանատվության ենթարկվեր շաբաթներ առաջ Ազգային ժողովում Yerevan Today-ի լրագրողի խոսափողը խլելու համար, ապա այս դեպքը տեղի չէր ունենա:

Աշոտ Մելիքյանը տրամաբանական չի համարում Հայկ Սարգսյանի այն հիմնավորումը, որ լրագրողն իրավունք չուներ նրան աշխատանքային ժամից դուրս նկարահանել: Փորձագետի խոսքով՝ եթե պաշտոնյան հանրային վայրում է, ապա պետք է պատրաստ լինի լրագրողների հետ շփմանը:

Հայկ Սարգսյանի կողմից լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը խլելու և տեսանյութը ջնջելու հրապարակումների հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունից չնշեցին՝ պատգամավորը հրավիրվե՞լ է բացատրություն տալու, թե՝ ոչ:

Ի դեպ, Հայկ Սարգսյանը հայտնի է նաև լրատվամիջոցներին դատի տալու իր նախասիրությամբ: Նա տարբեր առիթներով լրատվամիջոցների դեմ մոտ մեկ տասնյակ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով մեծ չափի գումար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան