Բրիտանական BP-ն Լեռնային Ղարաբաղում 200 մլն դոլարի ներդրում է անում՝ արևային էլեկտրակայան կառուցելու համար

Լուրեր

19.04.2024 | 10:53
Ստուգայց փողոցային առևտրի դեմ պայքարի շրջանակում. ՈՒՂԻՂ
19.04.2024 | 10:48
Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
19.04.2024 | 10:33
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը
19.04.2024 | 10:16
Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել․ ուղևորները հոսպիտալացվել են
19.04.2024 | 10:01
Նավթի գներն աճել են
19.04.2024 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 19-ի դրությամբ
19.04.2024 | 09:36
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
Բոլորը

Բրիտանական British Petroleum (BP) ընկերությունը Արցախի գրավյալ Կովսական-Ջրական (Զանգիլան-Ջաբրայիլ) գոտում արևային էլեկտրակայան է կառուցելու, որը գնահատվում է 200 մլն դոլար։ Այս մասին «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել են Ադրբեջանի Էներգետիկայի նախարարությունից։

«Նախօրեին Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունն ու BP-ն ստորագրել են Զանգիլան-Ջաբրայիլ գոտում 240 ՄՎՏ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցման ծրագրի գնահատման ու իրագործման պայմանագիր։ Համագործակցությունը պայմանագրի շրջանակում ենթադրվում է արևային էներգետիկայի ծրագրի տեխնիկական և կոմերցիոն գնահատում, կայանների նախագծում, ֆինանսավորման ապահովում և վերջնական ներդրումային որոշման կայացում»,- ասվում է հաղորդագրությունում։

Ադրբեջանի Էներեգետիկայի նախարարությունից լրատվամիջոցին նաև ասել են, որ սա առաջին խոշոր ներդրումն է Արցախի գրավյալ տարածքներում։

Բրիտանական ընկերության հետ կնքված պայմանագիրն էլ ռազմավարական որոշման շրջանակում է, որը կապված է Ղարաբաղում «կանաչ էներգիայի» գոտու ստեղծման և Ադրբեջանում վերականգնվող էներգիայի ոլորտի զարգացման հետ։

Էմմա Չոբանյան