«Հորդացող» ներդրումների ու ավելացած աշխատատեղերի հետքերով․ ինչ են ցույց տալիս թվերը և ինչի սպասել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
Բոլորը

«Երկնիշ տնտեսական աճն իհարկե լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերն ավելանում»: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գրառումն է՝ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ օպերատիվ տվյալների հրապարակումից հետո։

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել է 23,2%-ով, իսկ հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի համեմատ, աճը կազմել է 2,6%:

Ի՞նչ միտումներ են ցույց տալիս արձանագրված տվյալները, որքանո՞վ է վերականգնվում Հայաստանի տնտեսությունը նախորդ՝ ճգնաժամային տարվա համեմատ, արդյո՞ք ներդրումները հորդում են, աշխատատեղերն էլ՝ ավելանում։

Ներկայացնենք թվերով։ Աշխատաշուկայի ապրիլյան թվերը դրական տեղաշարժ են ցույց տալիս․ 2019 թվականի ապրիլի համեմատ՝ աշխատողների 5,7% աճ ունենք, իսկ հարկման բազայի աճը կազմում է 20%։

Ըստ տնտեսագետ Արմեն Քթոյանի՝ աշխատատեղերի նման աճն ու եկամտային մուտքերի ավելացումն առաջին հերթին պայմանավորված են հարկային վարչարարության բարելավմամբ։

Իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը համաձայն է կարծիքի հետ, որ աշխատատեղերի ավելացման մեջ մեծ դեր ունեն հարկային վարչարարության բարելավումն ու ստվերի կրճատումը, սակայն նշում է՝ նախորդ տարվա փակված աշխատատեղերի վերականգնում ևս նկատվում է։

Ինչ վերաբերում է ներդրումներին, Վիճակագրական կոմիտեն առաջին եռամսյակի վերաբերյալ տվյալները դեռևս չի ներկայացրել։ Մասնագետները նշում են՝ դարձյալ բազային էֆեկտի հաշվին հնարավոր է՝ աճ ունենանք, սակայն հորդացող ներդրումների մասին խոսելը դեռ վաղ է։

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ քանի դեռ մեր անվտանգային հարցերը բարձիթողի վիճակում են, իսկ անորոշությունները՝ անսահման, չպետք է սպասել ներդրումների, այն էլ՝ հորդացող։ Նա հիշեցնում է՝ նախորդ տարի օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքի նվազում ենք ունեցել։

Բաբկեն Թունյանն իր հերթին ընդգծում է՝ ներդրումները կարող են հենց ներդրման փուլում տեսանելի չլինել, և շատ դեպքերում արդյունքը կարող է երևալ, երբ այն սկսի գործել որպես բիզնես։

Ընդհանուր առմամբ, տնտեսագետները համակարծիք են այն հարցում, որ Հայաստանի տնտեսության իրական ծավալներն առայժմ վերականգնված չեն, և տնտեսական ակտիվության աճի մասին խոսելը դեռ վաղ է։

Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկն այս տարվա համար կանխատեսել է 1,4% տնտեսական աճ, սակայն ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ խոստովանեց՝ կանխատեսումներն ավելի հոռետեսական էին, քան այսօրվա իրականությունն է: Այսպիսով՝ Կենտրոնական բանկը հունիսի 15-ին կվերանայի տնտեսական ակտիվության ցուցանիշի վերաբերյալ կանխատեսումները, ըստ ամենայնի՝ բարձրացնելով կանխատեսված աճի ցուցանիշը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան