Մոսկովյան եռակողմ խորհրդակցության ժամանակ քննարկվել է 6 հայ զինծառայողներին վերադարձնելու հարցը․ ՊՆ

Լուրեր

08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
Բոլորը

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հունիսի 2-ին եռակողմ խորհրդակցություններ են տեղի ունեցել։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։

Մեր աղբյուրի հաղորդմամբ՝ բանակցությունների օրակարգում եղել է նաև մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում՝ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքից ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների կողմից գերեվարված 6 հայ զինծառայողներին վերադարձնելու հարցը։

«Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրության, ինչպես նաև 6 հայ գերիների վերադարձի հետ կապված մի շարք հարցեր»,- նշեցին ՊՆ-ից։
Գերատեսչությունից, սակայն, չնշեցին, թե հայկական կողմից ովքեր են մասնակցել նախօրեի խորհրդակցություններին և ինչ փուլում են զինծառայողների վերադարձի հարցով բանակցությունները։

Նշենք, որ ՊՆ-ն այս մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածել, մոսկովյան եռակողմ խորհրդակցությունների մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները։ Մասնավորապես, ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով սեփական աղբյուրները, գրել էր, որ «Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի առանձին սահմանային շրջաններում ապաէսկալացման ուղիները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակել աշխատանքային շփումները»։

Արփի Հակոբյան