Ինչ փուլում են 6 զինծառայողի գերեվարման հարցով բանակցությունները. գերատեսչությունները պատասխանող կողմ են փնտրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
Բոլորը

Մայիսի 27-ին վաղ առավոտյան Հայաստանի տարածքից 6 զինծառայողների գերեվարումից անցել է 6 օր, իսկ գերիները դեռ Ադրբեջանում են։ Հիշեցնենք՝ նույն օրը ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալը ասուլիս հրավիրեց և հայտարարեց, որ թշնամուն ժամանակ են տվել՝ հայ գերիներին վերադարձնելու համար։

6 օր անց ինչ փուլում են բանակցությունները․ ճշտելու համար դիմեցինք Պաշտպանության նախարարություն, որտեղից մեզ ուղղորդեցին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակ։ Այստեղից էլ արձագանքեցին՝ 6 գերիների հարցով տեղեկություններ փոխանցում է Պաշտպանության նախարարությունը։ Այս գերատեսչության հետ երկրորդ անգամ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց։

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հրաժարվեց պատասխանել Factor TV-ի հարցին՝ արդյո՞ք կազմակերպությունն այս օրերի ընթացքում տեսակցել է մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզից գերեվարված 6 զինծառայողներին։ Նա նշեց միայն՝ աշխատանքներ տարվում են։

Ի դեպ՝ 6 գերիների հարցով ՄԻԵԴ-ն Ադրբեջանին վերջնաժամկետ է ներկայացրել՝ հունիսի 4-ը, հարցերին պատասխանելու համար, հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի՝ ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար Դիանա Քարազյանը։

Նա նշում է՝ ամեն դեպքում, հատկապես միջազգային արձագանքը դրական են գնահատում՝ շեշտելով՝ Եվրադատարանը վճիռ կայացնելիս հղում է կատարում նաև միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպություններին։

Ովքե՞ր են այսօր բանակցում Հայաստանի տարածքից գերեվարված 6 զինծառայողի հայրենիք վերադարձման համար, ի՞նչ փուլում են բանակցությունները, ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ Այս հարցերն անպատասխան են մնում։ Հիշեցնենք՝ 6 հայ զինծառայողները ադրբեջանցիների կողմից շրջափակվել և գերեվարվել էին մայիսի 27-ի վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում՝ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան