ՄԻԵԴ-ը Ադրբեջանին 6 զինծառայողի հետ կապված հարցերին պատասխանելու վերջնաժամկետ է տվել՝ հունիսի 4-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

Ադրբեջանը կեղծ օրակարագեր է առաջ քաշում: Նրանք պատերազմում ներգրավելով վարձկանների, փորձում են գերեվարված հայերին նույնպես ներկայացնել որպես վարձկաններ: «Հունիսի 2-ին Ադրբեջանում սկսվում է հայ երկու ռազմագերիների դատավարությունը» թեմայով առցանց քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ՄԻԵԴ-ում ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար Դիանա Քարազյանը:

«Նոմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հղում է կատարվում նաև ՄԻԵԴ-ի կողմից, երբ որ ՄԻԵԴ-ը որոշում է կայացնում գերեվարված անձի կամ ենթադրյալ գերեվարված անձի վերաբերյալ և առանձին կետով նշվում է, թե այդ հայտարարության համատեքստում Ադրբեջանն ինչ գործողություններ է իրականացնում այդ անձանց վերադարձնելու ուղղությամբ, որին, ցավոք, Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքում և պատշաճ կերպով չի արձագանքում նաև ռազմագերիների պահման պայմանների վերաբերյալ հարցին»,- նշեց Քարազյանը:

«Մարտի 10-ի դրությամբ՝ ընդհանուր առմամբ 188 որոշում կա Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին, որոնք դեռ ուժի մեջ են… Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով ՄԻԵԴ ենք դիմել նաև վերջին շրջանում՝ կապված վերջին օրերին գերեվարված 6 զինծառայողի իրավունքների պաշտպանության հետ:

ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կառավարությանը 6 զինծառայողի հետ կապված հարցերին պատասխանելու վերջնաժամկետ է տվել՝ մինչև հունիսի 4-ը, որից հետո կկայացնի որոշում»,- տեղեկացրեց Քարազյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: