Ադրբեջանում մեկնարկել է հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

Ադրբեջանում սկսվել է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը, որոնք, իբր, Արցախյան առաջին պատերազմի ընթացքում խոշտանգել են ադրբեջանցի գերիներին ու այլ հանցագործություններ կատարել։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի Յասամալի շրջանային դատարանում մեկնարկել է քրեական գործերով նախապատրաստական նիստը, դրանք քննելու է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևը։

Ադրբեջանական կողմը Լյուդվիգ Մկրտչյանին մեղադրում է, որ նա, իբր, հայկական զինված խմբավորման կազմում խոշտանգել է Ադրբեջանի քաղաքացու, որը գերի է վերցվել 1991թ․ հուլիսի 12-ին։ Նաև Մկրտչյանը, իբր, տարբեր ժամանակներում ծեծել ու խոշտանգումների է ենթարկել գերի վերցված Ադրբեջանի 11 քաղաքացու Շուշիի բանտում ու Երևանում։

Հայ մյուս ռազմագերի Ալյոշա Խոսրովյանին էլ Բաքուն մեղադրում է գերության մեջ գտնվող 5 ադրբեջանցու՝ խոշտանգման ու անմարդկային վերաբերմունքի մեջ։

Նշենք, որ պաշտոնական Բաքուն Ադրբեջանում պահվող հայ որոշ ռազմագերիների նկատմամբ հարուցել է շինծու քրեական գործեր, ապօրինաբար պահում է ու հրաժարվում վերադարձնել Հայաստան։

Էմմա Չոբանյան