10 երեխա՝ 2 օրում․ Գյումրիում նորածինների մեծ մասին կոչում են պատերազմի հերոսների անուններով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Գյումրու ծննդատանը շաբաթ և կիրակի օրերին 10 երեխա է ծնվել՝ 6 աղջիկ և 4 տղա։ Ամենաբարձր քաշովը՝ 4 կիլոգրամ 100 գրամ, տղա է։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ Գյումրու ծննդատանը ծնունդների թիվն ավելացել է 17-ով՝ 28-ից դառնալով 45։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը։

Գյումրու ծննդատունը, որը փակման վտանգի տակ էր, այժմ միացել է «Գյումրի» բժշկական կենտրոնին ու հիմնովին վերանորոգվել է։

Արմեն Իսահակյանն ասաց՝ տղաների մեծ մասին արցախյան պատերազմի հերոսների անուններով են կոչում։

«Ծննդատունը ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է։ Փորձում ենք ամեն ինչ անել, հատկապես՝ պատերազմից հետո լրացնել մեր գենոֆոնդը, բավական շատ երիտասարդ զոհեր ունեցանք։ Այս ամսվա ընթացքում քիչ չեն դեպքերը, երբ նորածիններին հերոսների անուններով են կոչում։ Դրա վառ օրինակներից մեկը 13-րդ երեխային լույս աշխարհ բերած Խաչատրյանների ընտանիքն էր, որը ի պատիվ պատերազմում զոհված տեգրոջ տղայի՝ անունը դրել  է Միսակ։ Ծնվել է նույն անուն-ազգանունով երեխան՝ Միսակ Խաչատրյանը։ Ցոցիկյան Մարիան՝  ի պատիվ  Թորոսգյուղի զոհված  բնակիչ Գրիգորյան Արմանի, իր տղայի անունը դրել էր Արման, ծնվել էր Արման Բադալյանը։  Մոնթե Մելքոնյանի անունով ևս նորածին կա»,- նշեց Արմեն Իսահակյանը։

Նրա խոսքով՝ քիչ չեն բազմազավակ ծնողները․ օրինակ՝ վերջերս մի ընտանիք իր 11-րդ երեխային ունեցավ, մեկ այլ  ընտանիք՝ 13-րդը։

11-րդ երեխային ծնած կինը սրտատրոփ սպասել է, որ տղա ծնվի, արցախյան պատերազմի հերոսներից մեկի անունով կոչի, սակայն աղջիկ է ծնվել։

«Մի ծրագիր կա, կոչվում է  «2020+1»։ Գյումրու ծննդատունը, որտեղ գտնվում է ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի մասնաճյուղը, միանում է այդ միջոցառմանը։ Իսկ ի՞նչ միջոցառում է դա․ +1 երեխա, +1 գիրք, +1 բարեգործ, +1 ծառ, +1 ուրախ ժպիտ։ Գյումրու ծննդատունը, միանալով այդ գաղափարին, փորձելու է կյանքի կոչել այդ «+1»-երը։ Հենց այդ շրջանակում տնկել ենք ծառ ու փորձում ենք ամեն ինչ անել՝ ապահով ծննդաբերության համար։ Ծննդատան մայրության դպրոցը, հոգեբանների օգնությամբ ու Գյումրի բժշկական կենտրոնի ողջ ներուժն օգտագործելով, վստահեցնում է հղիներին, որ ապահով կարող են գալ ծննդաբերության, և անկախ իրենց սոցիալական իրավիճակից՝ ունենալ այդ +1 երեխան»,- նշեց բուժհաստատության ղեկավարը։

Նա նաև տեղեկացրեց, որ բաց դռների օր են անում՝ մարզի հեռավոր շրջաններ են այցելում, անվճար հետազոտում են, հնարավոր բոլոր տարբերակներն օգտագործում են, որ հղիների և, ընդհանրապես, կանանց առողջական վիճակը բարելավվի, որ կարողանան ծննդաբերել։

«Այդ ուղղությամբ ենք մենք սկսել աշխատել, և շատ ուրախ եմ, որ Գյումրու ծննդատանը նորից ավելանում է ծնունդների թիվը։ Համոզված եմ, որ բոլորիս ջանքերով, նաև պետության ջանքերով կհասնենք մեր ուզածին։ Ես խնդրելու եմ կառավարությանը՝ ծննդատունը հագեցնել սարքավորումներով, քանի որ դրա կարիքը կա։ Շիրակի մարզպետի հետ խոսել ենք, մարզպետը ողջունել է մեր մոտեցումը ու թույլ է տվել ձեռք բերել շրջիկ մեքենա։ Այս ձևով մենք կկարողանանք հետազոտություններ կատարել հեռավոր ու սահմանամերձ վայրերում»,- ասաց Արմեն Իսահակյանը։

Արմիկ Մովսիսյան