Աստված մեզ կպաշտպանի, որ Քոչարյանը չգա իշխանության․ բռնություններն ու սարսափները տեսել ենք՝ ինքը չի փոխվել․ Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ

-Տիկի՛ն Ալեքսանյան, պատերազմից հետո մենք տեսանք ոչ միայն Խծաբերդում ադրբեջանցիների գրոհ և գերիներ, այլ նաև՝ ՀՀ-ի սահմանից 6 զինծառայողի գերեվարություն։ Չնայած միջազգային ճնշմանը՝ Բաքուն չի վերադարձնում մեր գերիներին։ Ի՞նչ ելք կա այս դրությունից, կա՞ մի բան, որ իշխանությունը չի անում ռազմագերիների վերադարձի համար։

-Իշխանությունները համբերատար են, և ՌԴ-ի նկատմամբ «նազուտուզի» քաղաքականություն են տանում, որը նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման պատասխանատուն է, բայց տեսնում ենք, թե ինչքան թքած ունի ՌԴ-ն Հայաստանի և նրա խնդիրների վրա։ Բայց մեր իշխանության կողմից այդ ընդվզումը չկա, հասկանո՞ւմ եք, մարդկային կյանքերի նկատմամբ, օրինակ՝ երբ վեց զինծառայողների գերեվարեցին։ Ես շատ եմ զարմանում, գիտեք, բայց դա կարող էր ձեր երեխան լինել․․․ չնայած՝ չի կարող իրենց երեխան լինել, երևի իրենք այդպես են մտածում։ Ո՞նց են այդ ընտանիքներն ապրում, երբ պատերազմական գործողություններ չկան, դա նաև արժանապատվության նսեմացման մի արարք է։ Ես ադրբեջանցիներին համարում եմ բարբարոս, ոչ զարգացած մի ցեղախումբ՝ հասկանո՞ւմ եք։ 21-րդ դարում գերիներ տանել, խոշտանգել, մարդակերությամբ զբաղվել․․․ Բա դո՞ւք։

-Ադրբեջանի այդ վերաբերմունքը մեր ռազմագերիների նկատմամբ հատուկ չէ պատերազմ հաղթած կողմին։

-Այո՛, ես այդ պատճառով եմ ցեղախումբ ասում, որովհետև ոչ մի արժեքային համակարգ ու կանոններ չունեն։ Իշխանությունների ընդվզումը թույլ է։

–Միգուցե հույսը Ռուսաստանի՞ վրա են դրել։

-Իրենք ուղղակի հնազանդ են Ռուսաստանին։ Եվ ես զարմացած եմ, որ գոնե կես քայլ արեցին՝ եղավ միջազգային արձագանքը, բայց միևնույն է՝ Հայաստանի պահանջատիրությունը պետք է այնքան մեծ լինի, որ այդ էներգիան փոխանցվի նաև միջազգային կառույցներին։ Մենք պետք է առաջին գործողը լինենք։ Լավ է միջազգայինների արձագանքը, բայց դա կախված է նաև իշխանությունների պահանջից՝ գիշեր ու ցերեկ պետք է խոսեն այդ մասին։ Ո՞ւր են այդ ընտանիքները, այցելե՞լ են, գնացե՞լ են, տեսե՞լ են՝ ինչ վիճակում են այդ մարդիկ։

-Ընտրությունների թեմայով․ Ռոբերտ Քոչարյանը պնդում է, թե «մաշեցնելու է» Նիկոլ Փաշինյանի վարկանիշը և «կրելու է»։ Դուք՝ որպես քաղհասարակության ներկայացուցիչ, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը, եթե, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը իշխանության գա։ Քաղհասարակության հասցեին այս տարիներին հազար ու մի դավադրության տեսություններ են հյուսվել, որոնց մի մասի կրողը նաև Քոչարյանն է՝ այդ թեմայով իր հայտարարությունները բաց կան։ 

-Ես կարծում եմ՝ Աստված մեզ կպաշտպանի, որ Քոչարյանը չգա նորից իշխանության, որովհետև այդ իշխանության տարիներին ինչո՞վ են զբաղված եղել։ Այն բռնությունները, դաժանությունները, սարսափները, Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը և բազմաթիվ այլ դեպքեր։ Չէ՞ որ ինքը չի փոխվել, մենք հիմա էլ ենք տեսնում, որ նույն նոտաներն են։

-Բայց Ռոբերտ Քոչարյանը հակադարձում է իրեն մեղադրողներին, որ չեն կարողանա տալ իր մեկ ընդդիմախոսի անուն, ում ինքը հետապնդել է որպես իշխանություն։

–Գիտեք՝ ինչ, ստելը այն կատեգորիան չի, որով մենք պետք է առաջնորդվենք, քանի որ մենք տեսել ենք արդեն, զուր են այդ հայտարարությունները։ Մենք տեսել ենք, ականատես ենք եղել, ասելով չի՝ դատարանում հրաժարվում ես ամեն ինչից, հիմա շարունակում ես այդ ստերը։ Ես չեմ կարծում, որ նա կգա, ես իմ աշխատանքն եմ կատարելու։ Չեմ հավատում, որ կխախտվեն գոյություն ունեցած օրինաչափությունները բնության մեջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան