«Ֆեյսբուք»-ն ուժեղացնում է փաստերի ստուգումը հայերեն բովանդակության նկատմամբ՝ կանխելու ապատեղեկատվության տարածումը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Ֆեյսբուք» ընկերությունը հայտարարել է, որ ընդլայնում է գործընկերությունը «FactCheck Georgia» փաստերի ստուգման անկախ հարթակի հետ «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերում հայերենով ստեղծված կեղծ բովանդակության տարածումը կանխելու նպատակով: Վրացական «FactCheck Georgia»-ն, որը հավաստագրված է անկողմնակալ մարմնի՝ Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) կողմից, առաջիկա երկու ամիսներին՝ հունիս-հուլիսին, հայաստանյան «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» (MIC) ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ կիրականացնի «Ֆեյսբուքում» և «Ինստագրամում» հրապարակված հայերեն բովանդակության փաստերի ստուգում:

«Ֆեյսբուքի» փաստերի ստուգման ծրագրում ներգրավված է ավելի քան 80 գործընկեր ամբողջ աշխարհից, ովքեր իրականացնում են շուրջ 60 լեզվով ստեղծված բովանդակության ստուգում: Այս գործընկերները կարևոր դեր են կատարում տարածվող ապատեղեկատվության բացահայտման գործում: Երբ փաստերի ստուգողը տեղեկատվությունը որակում է որպես կեղծ, «Ֆեյսբուքը» նախազգուշական նշան է կցում բովանդակությանը և նշանակալիորեն նվազեցնում դրա տարածումը: Հաճախակի կեղծ լուրեր շրջանառող, էջերի ու դոմեյնների բովանդակության տարածումը ևս կկրճատվի և նրանք կզրկվեն գովազդի և մոնետիզացիայի հնարավորությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուքի» մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համագործակցելով միայն Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) կողմից հավաստագրված փաստերի ստուգման հարթակների հետ և, գերակայությունը տալով վայրերին, որտեղ սպասվում են ընտրություններ, ուր ապատեղեկատվության տարածումը կարող է հանգեցնել իրական ռիսկերի, որոշել են ընդլայնել համագործակցությունը փորձառու լրագրողների միավորող «FactCheck Georgia»-ի հետ՝ գործելով նաև Հայաստանում:

«Մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք ընդլայնել համագործակցությունը «FactCheck Georgia»-ի հետ՝ գործելու նաև Հայաստանում: Մինչ այս հայտարարությունը, մենք հաշվի ենք առել մի շարք գործոններ, որոնք վերլուծել էինք փաստերի ստուգման ծրագրի մեկնարկից առաջ: Հայաստանյան գործընկեր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (MIC) առանցքային աշխատանքը կօգնի մեզ նվազեցնել հայերենով ապատեղեկատվության տարածումը մեր հարթակներում»,- ասել է «Ֆեյսբուքի» Ռազմավարական գործընկերների զարգացման մենեջեր Սոֆի Այերսը:

«Ֆեյսբուքն» ունի ապատեղեկատվության դեմ պայքարի երեք փուլանի ռազմավարություն: Առաջին՝ տեղեկացնել մարդկանց՝ տալով նրանց ավելի շատ տեղեկատվություն այն հրապարակումների մասին, որոնք նրանք տեսնում են: Երկրորդ՝ նվազեցնել կեղծ լուրերի և ոչ հավաստի բովանդակության տեսանելիությունը, և երրորդ՝ ջնջել բովանդակությունը, որը դեմ է «Ֆեյսբուքի» և «Ինստագրամի» Համայնքի ստանդարտներին ու գովազդային քաղաքականությանը:

Այս ռազմավարությունը հատկապես կարևոր է առողջապահական ուղղվածության ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակում: Համավարակի առաջին օրերից սկսած՝ «Ֆեյսբուքը» ջնջել է ավելի քան 18 միլիոն միավոր բովանդակություն, որոնք դեմ են եղել COVID-19-ի առնչությամբ «Ֆեյսբուքի» որդեգրած կանոններին և պարունակել են պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվություն:

Փաստերի ստուգման ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով: Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ Փաստերի ստուգման միջազգային ցանցի մասին՝ այստեղ, իսկ կառույցի Սկզբունքների կանոնագրքի մասին՝ այստեղ: