Պետությանը պատճառվել է 3 միլիարդ դրամից ավելի վնաս․ ՔՈ գլխավոր վարչության ծառայողների բացահայտումը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՍՊ ընկերության տնօրինությունը, հանքարդյունաբերական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում 2017 թվականի օգոստոսին, աճուրդային հանձնաժողովի եզրակացությամբ, սեփականության իրավունքով ձեռք է բերել 5 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք, ապա էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից 2017 թվականի օգոստոսի 16-ին նույն հողատարածքում գտնվող Արտենիի օբսիդիանի հանքավայրի երրորդ տեղամասում լեռնահատկացման ակտով տրամադրված 4,5 հեկտար մակերեսով տարածքի հաշվեկշռային պաշարներն օգտագործելու՝ 4 տարի ժամկետի համար ստացել է ընդհանուր 105 հազար տոննա օգտակար հանածոյի պաշարների մարման ժամանակավոր տիրապետման ու օգտագործման իրավունք, իսկ 2017 թվականի օգոստոսի 29-ին ընդերքօգտագործման պայմանագրով էլ՝ օգտակար հանածոյի արդյունահանման հատուկ թույլտվություն։ Նման պայմաններում ընկերության տնօրինությունը, օրինական գործունեություն ծավալելու փոխարեն, հատուկ թույլտվությամբ իրեն փաստացի տրամադրված հանքավայրի տեղամասում 2017-2021 թթ. հաշվետու ժամանակահատվածում կազմակերպել և իրականացրել է հանքարդյունաբերական ձեռնարկատիրական գործունեություն, որի ընթացքում արդյունահանած՝ փաստացի 11 հազար 589 խորանարդ մետր կամ 27 միլիոն 141 հազար 438 կիլոգրամ օբսիդիանի պաշարների մարված քանակության վերաբերյալ հարկման հիմք հանդիսացող հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր հաշվարկ-հաշվետություններում և հայտարարագրերում ակնհայտ կեղծ տվյալներ է մտցրել՝ դիտարկվող ժամանակահատվածում իբր 286 խորանարդ մետր կամ 672 հազար 100 կիլոգրամ օբսիդիանի պաշարների մարված քանակության վերաբերյալ և այդ կերպ խուսափել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 3 միլիարդ 427 միլիոն 754 հազար դրամի հարկային պարտավորություններից: Դեպքի առթիվ ՔՈ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն: