Շիրակի մարզից ովքեր են ընդգրկված նախընտրական ցուցակներում

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 23 կուսակցություն ու 4 դաշինք։ Չնայած այս ընտրություններն անցկացվելու են պարզ համամասնական ընտրակարգով՝ առանց ռեյտինգային ցուցակների, թեկնածուների պակաս չկա, այդ թվում՝ Շիրակի մարզից։

Շիրակցի թեկնածուներ կան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում։ Հրապարակված 100 անունների մեջ 12-րդ տեղում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն է, 38-րդը՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, որը նաև գլխավորելու է կուսակցության մարզային շտաբը, մեկ այլ պատգամավոր՝ Էմմա Պայլանը ցուցակի 72-րդ տեղում է, Շիրակի նախկին մարզպետ, գործող պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ 91-րդ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին 20 անունները։ Այստեղ Շիրակի մարզից կա մեկ ներկայացուցիչ՝ լրագրող Հասմիկ Վիրաբյանը, որը ցուցակում 18-րդն է։ Առաջին 20-յակում բացակայում են գործող պատգամավորներ Վարդևան Գրիգորյանի ու Վարդան Ղուկասյանի անունները։ Վերջինը հայտարարել է, որ սատարելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նույնպես 20 թեկնածուի անուն է հրապարակել։ Ցուցակի 7-րդ տեղում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանն է, որը 2018 թվականի մարտից մինչև 2019-ի հունվարը սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետն էր։

Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակի 29-րդ տեղում ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանն է, որը ծնունդով Շիրակի մարզից չէ, սակայն նախկինում զբաղեցրել է մարզպետի պաշտոնը։
Իսկ ահա «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին տասնյակում ընդգրկված է նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Նա կուսակցության ընտրացուցակի 8-րդ համարն է։ Ի դեպ՝ 2017թ․ խորհրդարանական ընտրություններին Գրիգորյանը մասնակցել է ՀՀԿ ցուցակով և չի ընտրվել։ 2018 թվականին Ֆելիքս Ցոլակյանի՝ ԱԻ նախարար նշանակվելուց հետո Մարտուն Գրիգորյանը վերցրել է մանդատը, իսկ նույն տարվա դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին չի մասնակցել։

Էմմա Չոբանյան