Ակնկալում ենք, որ Ադրբեջանն իր զորքերը հետ կքաշի․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը պատասխանել է Բայրամովին

Լուրեր

14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում ունեցած ելութից հետո նրան պատասխանել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քորթնի Օսթրիենը։ Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության պաշտոնական կայքից:

Իր ելույթում ԱՄՆ գործերի հավատարմատարը նշել է, որ որպես Միմսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ն հավատարիմ է կողմերին աջակցություն ցուցաբերելու հանձնառությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման բանակցությունների միջոցով։

«Վերջին իրադարձությունները հայ-ադրբեջանական սահմանին ընդգծում են, որ միայն համապարփակ համաձայնագիրը, որում հաշվի կառնվեն բոլոր չլուծված հարցերը, կարող է բերել հաշտեցման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև հնարավորություն տալ երկու երկրների ժողովուրդներին միասին խաղաղ ապրել։ Մենք հորդորում ենք Հայաստանին ու Ադրբեջանին՝ հնարավորիս արագ երկխոսություն սկսել համանախագահների հետ՝ դիտարկելու նրանց առաջարկները ու համատեղ որոշելու կողմերի գերակայություններն արտացոլող օրակարգը»,- ասվում է պատասխանում։

Քորթնի Օսթրիենը նաև նշել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում կողմերին ամրապնդել հրադադարի ռեժիմը՝ բոլոր ռազմագերիների և կալանավորվածների վերադարձը արագացնելու, հակամարտության տարածքների արդյունավետ ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տվյալների փոխանակման, միջազգային մարդասիրական կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղ մուտքի արգելքի  սահմանափակումների վերացման միջոցով։

«Մենք երկու կողմերին կոչ ենք անում խուսափել ատելության հրահրումից՝  էսկալացիայի կամ մարդկային արժանապատվությունը նվաստացնող հռետորաբանության միջոցով, և հետաքննել մարդու իրավունքների կամ միջազգային հումանիտար իրավունքի խախտումները, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության կանչել։ Այդ գործողությունները կայունության, արդարության անբաժան մասն են»,- ասել է Օսթրիենը։

ԱՄՆ գործերի հավատարմատարը ևս մեկ անգամ արտահայտելով ԱՄՆ դիրքորոշումը՝ նշել է, որ ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից։

«Ինչպես մենք ընդգծել ենք մայիսի 19-ին անվտանգության ոլորտում    համագործակցության ֆորումում՝ կողմերին կոչ ենք անում թափանցիկություն ցուցաբերել ցանկացած ռազմական գործունեության իրականացման դեպքում։ Ռազմական տեղաշարժերը վիճելի տարածքներում անհարկի սադրանք են։ Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն իր զորքերը հետ կքաշի, և կոչ ենք անում երկու կողմերին՝ անհապաղ բանակցություններ սկսել իրենց ընդհանուր միջազգային սահմանի դեմարկացիայի շուրջ»,- ասել է Օսթրիենը։

ԱՄՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու երկարատև քաղաքական կարգավորման անհրաժեշտությունն ակնհայտ է։

«Մինսկի խմբի համանախագահների և անձնական ներկայացուցչի համագործակցությունը՝ ներառյալ նրանց լիարժեք և անկաշկանդ մուտքը տարածաշրջան, կօգնի մեղմել լարվածությունը և կանխել հետագա բռնությունները: Մենք կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բարձր մակարդակի բանակցությունների առանց նախապայմանների՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Միացյալ Նահանգները ողջունում է գաղափարները, թե ինչպես ԵԱՀԿ-ն կարող է նպաստել խաղաղության, կայունության և բարգավաճման խթանմանը ամբողջ կովկասյան տարածաշրջանում»,- ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը։

Էմմա Չոբանյան