Հայաստանը կարևորում է Իրանի հետ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Մայիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ այցով Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցի, այնուհետև շարունակվեց ընդլայնված ձևաչափով. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարարներն անդրադարձ կատարեցին դարավոր բարիդրացիական կապերով միահյուսված hայ-իրանական համընդգրկուն հարաբերություններին՝ ընդգծելով, որ վերջիններիս հիմքում ընկած փոխադարձ վստահությունն ու հարգանքը տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու գրավականն են:

Անդրադառնալով բազմաոլորտ փոխգործակցության հեռանկարներին՝ Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն հայտնեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների միջև ձևավորված համագործակցության և այն առավել ընդլայնելու երկուստեք պատրաստակամության առնչությամբ, ինչի մասին են վկայում բարձրաստիճան փոխայցելությունները, ոլորտային ներկայացուցիչների միջև պարբերական դարձած փոխշփումները և միջգերատեսչական խորհրդակցությունները:

«Հայաստանը կարևորում է Իրանի հետ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, սերտ առևտրատնտեսական կապերը, համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Վերջին շրջանում բավական ակտիվ են շփումները մեր երկրների ոլորտային ներկայացուցիչների միջև», – նշեց նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

Նախարարներ Արա Այվազյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանգամանալից քննարկում ունեցան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։ Ներկայացնելով ՀՀ սահմանամերձ որոշ մարզեր ադրբեջանական զորամիավորումների ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծեց ՀՀ ինքնինշխան տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության անընդունելիությունն ու անթույլատրելիությունը: Արա Այվազյանը նշեց, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղակի հետևանք են անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությունը վտանգելու գործողությունների նկատմամբ ոչ համարժեք միջազգային և տարածաշրջանային արձագանքի։

Երկուստեք ընդգծվեց տարածաշրջանային կայունության և խաղաղության պահպանման խիստ հրամայականը: