ԱԱԾ-ից պահանջում ենք դադարեցնել ապօրինի քրեական հետապնդումը Սաշիկ Սուլթանյանի և նրա գործընկերների նկատմամբ, իսկ վարչապետից՝ պատշաճ վերահսկություն իրականացնել իրեն ենթակա ԱԱԾ-ի նկատմամբ. քաղհասարակության ներկայացուցիչներ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավար Սաշիկ Սուլթանյանի և նրա աշխատակիցների նկատմամբ իրականացվող անօրինական հետապնդման մասին: Հայտարարությունը բաց է միանալու համար:

«2021թ․ մայիսի 20-ին ժամը 17։00-ի մոտակայքում ՀՀ ԱԱԾ մի քանի քննիչներ և օպերլիազորներ այցելել են Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավար Սաշիկ Սուլթանյանի բնակության վայր և տեղեկացրել են, որ դատարանի որոշման հիման վրա պետք է խուզարկություն իրականացնեն նրա բնակարանում։

Խուզարկություն իրականացնող ԱԱԾ պաշտոնատար անձինք Սաշիկ Սուլթանյանին արգելել են օգտվել հեռախոսից, զանգահարել փաստաբանին։

Այդ նույն օրը խուզարկություններ են իրականացրել նաև կազմակերպության գրասենյակի տարածքում, ինչպես նաև կազմակերպության լրատվական խմբագիր Մուրազ Շամոյանի և կամավոր Ամո Սադոևի բնակարաններում և ավտոմեքենաներում։

Մուրազ Շամոյանին հարցաքննել են մայիսի 21-ին ութ ժամ անընդմեջ՝ առանց հանգստի։

Մ․Շամոյանին հարցաքննող Կասիմյան ազգանունով քննիչը հարցաքննության ընթացքում, ասել է, թե «արևմտյան ՀԿ-երը պիտի փակվեն»:

Քրեական գործը, որի շրջանակներում իրականացվել են վերը նշված հակաիրավական գործողությունները, հարուցվել էր 2020թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

ՀՀ ԱԱԾ-ին հասցեագրված հաղորդման մեջ հաղորդում տված անձը որպես ազգամիջյան թշնամանք հրահրող գործողություն է որակել իրաքյան եզդիալեզու լրատվական միջոցներից մեկի լրագրողի հետ զրույցը, որն այնուհետև հրապարակվել է որպես հարցազրույց, որում Սաշիկ Սուլթանյանը ներկայացրել է ՀՀ ազգությամբ եզդի քաղաքացիների մարդու իրավունքների խախտումների մասին իր կարծիքը եւ գնահատողական դատողությունները։ Անհասկանալի է, թե ինչու ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, ի սկզբանե չի մերժել քրեական գործի հարուցումը, առ այն, որ փաստերի հիման վրա կարծիքի արտահայտումը, ամենավառ երևակայության դեպքում անգամ, հնարավոր չէ գնահատել որպես ազգային կամ էթնիկական թշնամանքի հարուցման կամ հրահրման գործողություն։

Այսպիսով ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, որը պետք է գործի ժողովրդավարական և իրավական պետության սահմանադրական սկզբունքների ոգուն և բնույթին համապատասխան, անցել է իր լիազորությունները եւ կամայական մեկնաբանության ենթարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածը, փոխանակ անհետևանք թողնելու ի սկզբանե անհիմն հաղորդումը, ակնհայտ հալածանք է սկսել եզդիական իրավապաշտպան կազմակերպության եւ նրա անդամների նկատմամբ:
ՀՀ ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործը համարում ենք ակնհայտ հակասահմանադրական և մարդու իրավունքների պաշտպանության և նրան աջակցող կազմակերպությունների դեմ քաղաքական հետապնդման գործողություն, որը բնորոշ է բռնապետական ռեժիմներին։

Առանց թշնամանքի հրահրում խորհրդանշող որեւէ խոսքի կամ գործողության, ՀՀ քաղաքացու կողմից փաստերի հիման վրա եզդիական համայնքի ներկայացուցիչների իրավունքների մասին ներկայացված կարծիքը եւ գնահատողական դատողությունները կարող են մենկնաբանվել որպես թշնամանքի հրահրում միայն հատուկ դիտավորության դեպքում, ինչով այդ դեպքում աչքի է ընկել ԱԱԾ-ն: Իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահը ընդամենը ներկայացրել է խնդիրները: Նման նախադեպով ԱԱԾ-ն խափանում է ազգային կամ էթնիկական փոքրամասնությունների ներկայացուցիչների կամ այլոց կողմից փոքրամասնություններին վերաբերվող խտրական կամ մարդու իրավունքներին վերաբերվող այլ խնդիրների հրապարակային արծարծումն ընդհանրապես:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից պահանջում ենք անհապաղ դադարեցնել ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումը Սաշիկ Սուլթանյանի և նրա գործընկերների նկատմամբ:

ՀՀ վարչապետից պահանջում ենք պատշաճ վերահսկություն իրականացնել իրեն ենթակա ԱԱԾ նկատմամբ, հակառակ դեպքում այս ապօրինի հալածանքը հավակնում է խայտառակ խարան դնել Հայաստանի առանց այդ էլ խարխված ժողովրդավարական կարգի վրա:

 

Հայտարարությունը բաց է միանալու համար
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Հանուն հավասար իրավունքների
Հանրային լրագրության ակումբ
Հայ առաջադեմ երիտասարդություն
«Թումանյան» փաստաբանական գրասենյակ
«Հալեպ» ՀԿ
Հայկական ուսումնասիրությունների «Անի» հիմնադրամ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Ռեստարտ» հիմնադրամ
Քաղաքականության հետազոտության կենտրոն
Կանանց ռեսուրսային կենտրոն
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
«Երիտասարդական ավանգարդ» հանրային շահերի աջակցման ՀԿ
Մարդու իրավունքների տուն Երևան ՀԿ
“Սինեմարթ”երիտասարդական ՀԿ
Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն ՀԿ

Հայտարարությանը միանալու համար լրացրեք ձեր տվյալներն այստեղ.