Սիսիանի հատվածում հակառակորդի կրակոցների և հայկական կողմից վիրավորների վերաբերյալ լուրերը չեն հաստատվում. ՊՆ
Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցների և դրանց հետևանքով հայկական կողմից վիրավորների վերաբերյալ լուրերը չեն հաստատվում։ Այս մասին ասվում է ՀՀ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։
«Տարածվող տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանի՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցների և դրանց հետևանքով հայկական կողմից վիրավորների վերաբերյալ չեն հաստատվում։
Սահմանագծի այդ հատվածում միջադեպեր չեն գրանցվել»,- ասվում է հաղորդագրությունում։