Այս պահին որևէ փաստաթուղթ առկա չէ և չի ստորագրվում․ Սուրեն Պապիկյանը՝ սահմանային իրավիճակի մասին

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։ Նա Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում հանդիպեց Շիրակի մարզի համայնքապետերի հետ, ներկայացրեց Շիրակի մարզում ՀՀ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերը ու լսեց համայնքապետերի բարձրաձայնած խնդիրները։ Դրանք տարբեր էին՝ սկսած մանկապարտեզների կառուցումից ու ֆինանսավորումից մինչև համապետական նշանակություն ունեցող որոշ ճանապարհատվածների հիմնանորոգման, գազաֆիկացման, ջրահեռացման, սելավատար համակարգին վերաբերող հարցեր։

Լրագրողների հետ զրույցում էլ նախարարը խոսեց սահմանում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ բանակցությունները շարունակվում են։

«Հիմնական հատվածը Սև լճի հատվածն է, որտեղ որոշակի հատվածներում տեղակայված են հարևան երկրի զինվորները։ Շատ տեղերում էլ իրավիճակն այլ է, ուղղակի մեր հասարակությունն անընդհատ ստիպում է, որ մենք խոսենք նաև մեր դիրքերի մասին։ Ես ուղղակի հորդորում եմ ձեզ՝ չանդրադառնանք դրան, անդրադառնանք, թե ինչ է կատարվում։ Այո՛, հիմա փորձում ենք բանակցային ճանապարհով, հնարավորինս հանդարտ՝ առանց որևէ սրացման խնդիրը լուծել։ Հիմա դրանում ներգրավված են մեր ռուս գործընկերները, նաև ՀԱՊԿ-ի գործընկերները։ Այսինքն՝ դիվանագիտական խողովակով հարցին պիտի լուծում տրվի։ Սա է մեր մոտեցումը»,- ասաց նախարարը։

Լրագրողների հարցին՝ Սուրեն Պապիկյանը ծանո՞թ է այն փաստաթղթին, որը պատրաստվում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և որով, ըստ տեղեկությունների, թշնամուն է հանձնվելու Տավուշի մարզից հինգ գյուղ, Արարատի մարզից մեկ գյուղ, նախարարը պատասխանեց․ «Այս պահին որևէ փաստաթուղթ չի ստորագրվում։ Եղել է աշխատանքային փաստաթուղթ, որի մասին Ազգային Ժողովի ամբիոնից խոսվել է։ Վարչապետը մանրամասն դրա մասին խոսել է։ Այս պահին կրկին որևէ փաստաթուղթ առկա չէ, այսինքն՝ ցանկացած առաջարկություն, որը կարող է հնչել երրորդ երկրի կողմից, միջնորդ երկրի կողմից, բնականաբար, դա թղթային տարբերակով և՛ պիտի մեզ գա, և՛ պիտի գնա հակառակ կողմին։ Եվ այդ պրոցեսը չի ենթադրում, որ եթե այդ թուղթը եկել է այդ տեսքով, ապա դա ընդունելի է մեզ այդ տեսքով։ Սա աշխատանքային պրոցես է, որի մեջ փորձում ենք տեսնել ավելի վատը, քան իրականությունն է։ Խնդիր չկա, մենք բաց ենք մեր հասարակության առաջ և պատրաստ ենք ամեն ինչի մասին խոսել բաց։ Սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին նույնպես վարչապետն Ազգային Ժողովի ամբիոնից խոսել է, չկա նոր բան, որ ես այստեղ կարող եմ ասել։ Եթե կլինեն նոր հարցեր, եթե կլինի նոր իրավիճակ, բնականաբար, պատրաստ ենք այդ նոր իրավիճակին էլ պատասխանել կամ պարզաբանել ու լուսաբանել, թե ինչ ունենք»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

Հարցին էլ՝ կա՞ նախապայման ադրբեջանական կողմից, որ եթե չստորագրենք այդ փաստաթուղթը, ադրբեջանցի զինվորները չեն հեռանա մեր սահմաններից, Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Այս պահին որևէ նման պայման առկա չէ, նման խնդիր չկա դրված»։

Նա նաև շեշտեց, որ այն, ինչ առաջադրում է մամուլը, երկու օր հետո դա պահանջ է դառնում հարևան երկրի կողմից։ Պապիկյանը խնդրեց սահմանային ու պետության անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ լինել փակ ու սահմանափակ։

Արմիկ Մովսիսյան