Վնասված բերք, չմարված վարկեր. Արմավիրի մարզում կարկուտը մեծ վնասներ է հասցրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
Բոլորը

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում նախորդ օրերի ուժգին քամին ու կարկուտը մեծ վնասներ են հասցրել գյուղացիներին։ Ավերվել են տների տանիքներ, քամին պոկել է ջերմոցների ծածկերը, արմատախիլ արել կամ վնասել մշակաբույսերը։

Գյուղացիները, մեկը մյուսին հերթ չտալով, պատմում են՝ իրենց մի քանի ամիսների աշխատանքն է ջուրն ընկել։ Ջերմոցատերերը գյուղատնտեսական վարկեր էին վերցրել՝ բերքը վաճառելու և շահույթ ստանալու հույսով։ Հիմա, սակայն, նշում են՝ մոտենում են վճարումների օրերը, իսկ բերքը վաճառքի ենթակա չէ։

Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանը դժվարանում է կոնկրետ թվեր նշել։ Ասում է՝ գյուղում հողագործությամբ զբաղվողներից բոլորն են տուժել, սակայն վնասների չափի մասին խոսելը դեռ վաղ է։

Արմավիրի մարզեպատարանից Factor TV-ին հայտնեցին, որ ստեղծված աշխատանքային հանձնաժողովի շրջանակում այժմ հաշվառում է ընթանում, փորձում են վնասի չափը պարզել։

Մարզպետարանի ներկայացուցիչը նշում է՝ հաշվառումից հետո տվյալները կներկայացնեն Արտակարգ իրավիճակների նախարարություն, այնտեղից էլ կդիմեն Կառավարությանը։ Վերջինն արդեն կորոշի՝ խնդիրներին ինչ լուծումներ պետք է տրվեն։

Իսկ մինչ այդ՝ գյուղացիներն անելանելի դրության մեջ են հայտնվել․ մի կողմից՝ վարկը մարելու խնդիր ունեն, մյուս կողմից՝ ավերված ու անպիտան բերք։ Հուսով են՝ գոնե այս անգամ Կառավարությունը գյուղացու կողքին կկանգնի ու վնասի պատշաճ փոխհատուցում կտրամադրի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան