Ադրբեջանի իշխանությունների կողմից տարվող հայատյաց քաղաքականության վերաբերյալ ևս մեկ վճիռ է կայացվել ընդդեմ Ադրբեջանի․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչություն

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունների կողմից տարվող հայատյաց քաղաքականության վերաբերյալ ևս մեկ վճիռ է կայացվել ընդդեմ Ադրբեջանի: Ղարաբաղ կատարած այցելության պատճառով Բաքվի բանտում հայտնված լրագրող-բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ բանտում իրականացված մահափորձը և Ադրբեջանի իշխանությունների կողմից դրա ոչ արդյունավետ քննությունը որակվեցին որպես Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքի խախտում:

Այս մասին հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից։

Մասնավորապես, 2020 թվականի մայիսի 20-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Լապշինն ըննդեմ Ադրբեջանի» գործով արձանագրել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտումներ՝ կյանքի իրավունքի նյութական և ընթացակարգային ասպեկտներով։

Գործը վերաբերում է Բաքվի բանտում գտնվելու ընթացքում դիմումատուի նկատմամբ կատարված մահափորձին, որի կապակցությամբ Ադրբեջանի իրավասու մարմինները չեն իրականացրել պատշաճ քննություն։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ բանտում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ քննությունը եղել է ոչ արդյունավետ և ի խախտումն Ադրբեջանի՝ Եվրոպական Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված ընթացակարգային պարտավորությունների։ Եվրոպական դատարանը նաև արձանագրել է, որ Ադրբեջանը, կրելով ապացուցման բեռը, չի ներկայացրել ողջամիտ և բավարար բացատրություններ դիմումատուի կյանքը վտանգող միջադեպի վերաբերյալ, ինչն էլ հանգեցրել է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութական ասպեկտով խախտման։

Եվրոպական դատարանը պարտավորեցել է Ադրբեջանին դիմումատուին վճարել 30,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։