Վարդենիսից անհետացած զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա․ Լուրեր

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարդենիսից անհետացած զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա. որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնել է Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Աղաբաբյանը։ Նա 18 տարեկան է և հունվարից ծառայում է Վարդենիսում։

——

Մայիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Արցախում հայտնաբերել և վնասազերծել են հակատանկային 6 ական, թնդանոթի 2 արկ, BM-21 տեսակի 15 հրթիռ, հակահետևակային 1 և ականանետի 6 ական, 1 հատ գնդիկաբեկորային ավիառումբ, նռնականետի 1 ական և ձեռքի 6 նռնակ:

——

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնից:

—–

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դռները միշտ պետք է բաց լինեն բոլոր պետությունների, այդ թվում ՝ Ադրբեջանի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն. գրում է new.ru-ն: Միևնույն ժամանակ, նա նշել է, թե ինչը կարող է խանգարել Ադրբեջանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին: Բանն այն է, որ կազմակերպության կանոնադրության որոշ կետեր ենթադրում են դիվանագիտական հարաբերություններ մասնակից երկրների միջև: Իսկ պաշտոնական Բաքվի և Երևանի միջև նման փոխգործակցություն չկա: «Հենց դրանք հաստատվեն, իսկ մենք հուսով ենք, որ, վաղ թե ուշ, դա տեղի կունենա, հարցը կարող է դրվել գործնական մակարդակի վրա», – շեշտել է Ռուդենկոն:

—-

Եվրամիությունը դիտարկում է ԵՄ-ի երկրներում Բելառուսի ավիաընկերությունների ինքնաթիռների համար վայրԷջքի արգելքի հնարավորությունը: Մայիսի 24-ին այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը։

Բացի դրանից, Բրյուսելը կարող Է արգելել Բելառուսի տարածքով ցամաքային տարանցիկ փոխադրումները Եվրամիության երկրներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ Ryanair ավիաընկերության Boeing 737-800 օդանավը, որն իրականացնելիս է եղել Աթենք-Վիլնյուս չվերթը, մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը: