Նման բան չկա. Ռուբեն Ռուբինյանը՝ թշնամուն գյուղեր զիջելու մասին

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Երեկ ընդդիմությունը տարածել է քննարկվող փաստաթղթի ամբողջական տարբերակը: Դրան կից փաստաթուղթ և որևէ գաղտնիք չկա: Տեսել եք այդ փաստաթղթի աշխատանքային տարբերակը, որի մեջ ոչ մի խոք չկա տարածքների զիջման մասին: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ ընդգծելով՝ հայկական կողմն ասել է, որ դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցով հանձնաժողով ստեղծելու փաստաթղթի քննարկումը կարող է տեղի ունենալ միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ելման դիրքեր վերադառնալու դեպքում։ «Որևէ տարածքի հանձնման վերաբերյալ բանավոր քննարկում չի եղել»,- ընդգծեց պատգամավորը:

«Այս ընթացքում ՌԴ-ից առաջարկ է ստացվել դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ։ Ուշադրություն, ոչ թե անել դելիմիտացիա հիմա կամ մեկ ամսից, այլ ստեղծել նման հանձնաժողով։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ, օրինակ, Հայաստանի ու Վրաստանի միջև կա այդպիսի հանձնաժողով, որը 20 տարուց ավելի գործում է։ Եվ մենք ի պատասխան այս առաջարկի՝ կրկին մեր հստակ դիրքորոշումն ենք արտահայտել առ այն, որ սա կարող է տեղի ունենալ միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալու և ելման դիրքեր վերադառնալու դեպքում»,- նշեց Ռուբինյանը։

Անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի սահմաններն ընդունելիս՝ Հադրութի, Շուշիի և Արցախի մյուս տարածքների հարցն ի՞նչ է լինելու, Ռուբինյանը պատասխանեց․ «Ես այստեղ ուզում եմ հստակեցնել՝ եթե այս փաստաթուղթը ստորագրվի և նման հանձնաժողով ստեղծվի (իսկ դա կարող  է տեղի ունենալ միայն հայկական կողմի պայմանի իրագործման դեպքում), խոսքը լինելու է ՀՀ և Ադրբեջանի սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին, և ոչ Ադրբեջանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին։ Այսինքն՝ այս գործընթացը կամ այս հանձնաժողովը որևէ կապ չի ունենալու Արցախի սահմանների և կարգավիճակի հետ»։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե «Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ղարաբաղը ներառյալ», Ռուբինյանն ասաց, որ այդպես չի կարող լինել։ «Արցախի հակամարտությունը լուծված չէ, նոյեմբերի 9-ի հայտարարությունը խաղաղության պայմանագիր չի եղել, այդ հայտարարության մեջ որևէ հղում չի եղել Արցախի այս կամ այն կարգավիճակին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ բոլոր երկրները ֆիքսել են իրենց տեսակետն առ այն, որ Արցախի կարգավիճակի որոշման հարցը մնում է բաց։ Եվ, հետևաբար, իր հայտարարածը տեղի չի կարող ունենալ։ Պետք է տեղի ունենա հետևյալը՝ ադրբեջանական զորամիավորումները պետք է լքեն ՀՀ ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված սահմանները, և միջազգային մեր գործընկերների դիրքորոշումը ևս նույնական է մեր դիրքորոշման հետ»,- նշեց Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: