«Սևան» ՔԿՀ-ի ծառայողների զգոնության շնորհիվ կանխվել է թմրամիջոցների փոխանցումը

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Սույն թվականի մայիսի 20-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկի ծառայողից ահազանգ է ստացվել այն մասին, որ 2-րդ մասնաշենքի հետնամասում նկատվում է դատապարտյալի շարժ: Ահազանգից անմիջապես հետո ծառայողները ներկայացել են նշված վայր, սակայն ոչ մեկի չեն հայտնաբերել: Տարածքում իրականացնելով մանրակրկիտ զննություն՝ հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված 2 փաթեթ:

Փաթեթներից մեկում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,9 և 2,9 գրամ քաշերով, ինչպես նաև հաշիշին նմանվող, 16 գրամ քաշով առանձնացված զանգվածներ, բջջային հեռախոս, USB լար:

Մյուսում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 22,7 և 0,9 գրամ քաշերով դեղնականաչավուն, առանձնացված զանգվածներ, թմրամիջոց հանդիսացող և սուբուտեքս հիշեցնող «B 8» մակնշմամբ 1 դեղահաբ, 4 ամբողջական և 1 կոտրված ապակյա դատարկ գլանակներ, ինչպես նաև մեկական բջջային հեռախոս, USB լար, ականջակալ և բջջային հեռախոսի ստեղնաշարի դետալներ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: