Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Վաղարշակ Հարությունյանի հետ
Մայիսի 20-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր, իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի կողմից առաջադրանքների կատարման ոլորտները: