Մարգարա համայնքում էլեկտրաշչակ է գործարկվելու
Մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից Մարգարա համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքի շչակը:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունում: