Լավրովը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակից և դեմարկացիային աջակցելու պատրաստակամություն հայտնել

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՌԴ-ն չի տեսնում հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի հետ կապված առիթ՝ «հույզերը սրելու» համար, Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին դեմարկացիայի հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ոչ մի կրակոց չի արձակվել, ոչ մի բախում տեղի չի ունեցել։ Նստել, հանգիստ սկսել են պայմանավորվել այն մասին, թե ինչպես կարելի է մեղմել իրավիճակը։ Խնդրել են մեզ օգնել, մեր զինվորականները նույնպես նպաստեցին, պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում հույզերը սրելու համար այս ոչ սովորական, բայց հանգիստ կարգավորվող հարցում»,- ասել է Լավրովը Սիերա Լեոնեի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին, Լավրովն ասել է, որ ադրբեջանական կողմը միջադեպից հետո հայտարարություն է արել՝ տեղի ունեցածը պարզաբանելով «թյուրիմացությամբ և, ամենագլխավորը, սահմանի բացակայությամբ»։

«Ոչ ոք երբեք չի զբաղվել սահմանի դեմարկացիայով և դելիմիտացիայով, և մենք կողմերին առաջարկել ենք, որ սկսեն նման աշխատանքներ։ Մենք պատրաստ ենք նրանց դրանում աջակցել՝ տրամադրելով և՛ քարտեզագրական նյութեր, և՛ խորհրդատվական ծառայություններ»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան