Ավտոմեքենաների պետհամարանիշները գողանալը կքրեականացվի․ ինչ պատիժներ են նախատեսվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2024 | 00:41
Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով. Freedom House
23.04.2024 | 23:30
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
23.04.2024 | 23:17
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.04.2024 | 23:03
Ղրղզստանի երեք շրջաններում ցեխահոսքի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել
23.04.2024 | 23:02
Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին
23.04.2024 | 22:48
ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ, որի մուտքը ՀՀ արգելվել է
23.04.2024 | 22:37
Կիրանցում երիտասարդները երթ են իրականացրել` ճանապարհի փակ հատվածից եկեղեցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 22:34
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում է
23.04.2024 | 22:25
Բրիտանական ինքնաթիռները հազարավոր անգամներ հայտնել են Բալթյան տարածաշրջանում նավիգացիոն խնդիրների մասին. ենթադրաբար, ՌԴ-ն խլացնում է GPS-ը․ The Sun
23.04.2024 | 22:08
Ջահերով երթը՝ լուսանկարներով
23.04.2024 | 21:59
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
23.04.2024 | 21:52
Լատվիայում կարգելվի դպրոցներում ռուսերեն սովորել որպես երկրորդ օտար լեզու
23.04.2024 | 21:37
Ավինյանի ելույթը «հաչալու» մասին ուսումնասիրում է ԿԿՀ-ն․ GRECO-ի 22 առաջարկության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 21:27
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
23.04.2024 | 21:14
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Բոլորը

Հայաստանում գողության նոր դեպքեր են գրանցվում, որոնք մնում են անպատիժ։ Բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են, որ մեքենան բակում կայանելուց հետո պետհամարանիշները գողացել են և վերադարձնելու համար իրենցից գումար պահանջել։ Գողերի թիրախում հիմնականում այն մեքենաներն են, որոնց պետհամարանիշների թվերը նման են։ 

Տուժողները մեքենան առանց պետհամարանիշի հայտնաբերելուց հետո խնդիր են ունենում՝ կա՛մ վարորդները պիտի երկարատև քաշքշուքի մեջ հայտնվեն՝ նոր համարանիշ ձեռք բերելու համար, ընդ որում՝ ոչ իրենց նախկինը, քանի որ օրենդրությունն արգելում է նույն համարանիշները երկրորդ անգամ տրամադրել, կա՛մ վճարեն հափշտակողի պահանջած գումարը և հետ ստանան իրենց պետհամարանիշը։

Պետհամարանիշների հափշտակության դեպքերի վիճակագրությունն ուշագրավ է։ Այսպես՝ 2020 թվականին և 2021-ի հունվար-փետրվար ամիսների ընթացքում միայն Երևանում արձանագրվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության 306 դեպք:

Արձանագրված դեպքերից 261-ով որոշումներ են կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, ընդ որում՝ դրանցից 235-ը՝ հանցակազմի բացակայության, 17-ը՝ հանցադեպի բացակայության, 9-ը՝ դիմողի բողոքի բացակայության հիմքերով, իսկ 3 դեպքով նյութերի նախապատրաստումն այդ պահին եղել է ընթացքի մեջ: Արձանագրված 306 դեպքերից քրեական գործեր են հարուցվել միայն 42-ով։

Գլխավոր դատախազությունը հանդես է եկել ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու առաջարկությամբ, որով նախատեսվում է լրացնել  օրենսգրքի 324-րդ հոդվածով նախատեսված արարքները և որպես հանցագործություն ներառել նաև մեքենաների պետհամարանիշների հափշտակությունը, որը մինչ օրս քրեականացված չէր։ Ի դեպ, որքան թանկարժեք է պետհամարանիշը, այնքան խիստ է լինելու դրա գողության համար պատժաչափը։

«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը ողջունում է Դատախազության նախաձեռնությունը, բայց է նկատում՝  այս կերպ պետությունը պայքարում է հանցագործության հետևանքների դեմ, և ոչ թե կանխարգելում։

Մասնագետի խոսքով՝ հանցագործությունը կանխելու համար պետք է, օրինակ, պետական տուրքի չափը 12 հազարից կրճատել կամ վերացնել։

Հավելենք, որ դատախազության այս առաջարկությունը Արդարադատության նախարարությունը քննարկման է դրել e-draft.am կայքում, որից հետո կներկայացնի Կառավարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան