Բաքվում ՄԹ դեսպանը խոսել է Արցախի կարգավիճակի և ԼՂ-ում միջազգային խաղաղապահների տեղակայման մասին

Լուրեր

18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
Բոլորը

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը BBC-ի ադրբեջանական ծառայության հետ հարցազրույցում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։

Մասնավորապես, նա նշել է, որ Լոնդոնը Լեռնային Ղարաբաղում կցանկանար տեսնել բազմազգ խաղաղապահ ուժեր, և ոչ թե բացառապես ռուսական զորախումբ, ինչպես նաև խոսել է տարածաշրջանում Միացյալ Թագավորության դերակատարման մասին հետպատերազմյան գործընթացներում։

Դեսպանը նաև ասել է, որ ականապատ դաշտերի քարտեզների ու ռազմագերիների փոխանակման անհրաժեշտություն կա և մշակութային ժառանգության համատեղ հոգածության կարիք, որը յուրաքանչյուր կողմ ձգտում է օգտագործել քաղաքական նպատակներով՝ տարածաշրջանում իր առավելությունն ապացուցելու համար։

Բրիտանիան նախընտրում է, որ բանակցությունները վարի ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ խաղաղապահ ուժերը լինեն միջազգային, ասել է դեսպանը։

«Պետք է ուսումնասիրել մանդատը (ՌԴ խաղաղապահ ուժերի), վերջնական տեսքի բերել այդ մանդատը՝ ինչը կարող է լինել դրան այլընտրանք, ինչը կարող է հաջորդել»,- ասել է Շարփը։

Նա նաև դրական է գնահատել Բաքվի, Երևանի ու Մոսկվայի միջև եռակողմ բանակցությունների օրակարգը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման ու տնտեսական համագործակցության համար։

Բրիտանացի դիվանագետը նաև խոստովանել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված։

«Ի վերջո, վերջնական կարգավորման, խաղաղության պայմանագրի հարցը պիտի լուծվի, և ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահները դրանում պիտի դերակատարում ունենան»,- ասել է դեսպանը։

Նշենք, որ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելություններ է կատարել նաև Արցախի գրավյալ տարածքներ ու այդ մասին հրապարակումներ արել սոցցանցերում։

Էմմա Չոբանյան