Պատերազմ, արտագաղթ, ընդունելության չյուրացված ընթացակարգ. ինչո՞ւ է դիմորդների թիվն այս տարի նվազել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հայաստանյան բուհերի դիմորդների թիվն այս տարի նվազել է։ Սա պայմանավորված է մի շարք մակրո և միկրո պատճառներով: «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ Միշա Թադևոսյանը Factor.am-ի հետ զրույցում շեշտում է` գլխավոր պատճառներից են պատերազմը, ներքաղաքական անորոշ վիճակը, արտագաղթը, արական սեռի զավակներին երկրից դուրս տանելու՝ ծնողների ձգտումը, ինչպես նաև կրթական քաղաքականության փոփոխությունը՝ մեկ բուհ, մեկ մասնագիտություն ընտրելու սկզբունքի, առցանց համակարգի միջոցով ընդունելության՝ դեռևս ամբողջովին չյուրացված ընթացակարգի հետ կապված:

Նշենք, որ մայիսի 10-ին ավարտվել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության միասնական, կենտրոնացված և ներբուհական քննությունների հայտագրման առաջին փուլը: Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխանցած տվյալների համաձայն՝ այս փուլում ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13.360 դիմորդ։ Հիշեցնենք, որ նախորդ տարի հայտագրվել էր 14.543 դիմորդ: Միշա Թադևոսյանի խոսքով՝ Հայաստանի դեմոգրաֆիական խնդիրներից ելնելով՝ դիմորդների թվի տարեցտարի նվազումն օրինաչափ երևույթ է:

Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանն այս և նախորդ տարիների դիմորդների թվի համեմատությունն առհասարակ տեղին չի համարում: Նա հիշեցնում է՝ դիմորդներն ընդունելության համար այս տարի կհանձնեն երկու միասնական քննություն:

Հետաքրքիր է, որ ամենաշատ հայտերը եղել են մաթեմատիկա առարկայից՝ 5․185 դիմորդ: Երկրորդ տեղում անգլերենն է՝ 4․342, իսկ երրորդում՝ հայոց լեզու և հայ գրականություն առարկան՝ 4․074 դիմորդ (ներառյալ՝ Արցախի Հանրապետությունից դիմորդները): Միշա Թադևոսյանը նկատում է՝ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտությունների գրավչությունը տարեցտարի մեծանում է: Նաև դրանով է պայմանավորված մաթեմատիկա առարկայի հանդեպ մեծ հետաքրքրությունը:

2021-2022 ուսումնական տարվա համար բակալավրի կրթական ծրագրով հայաստանյան բուհերին հատկացվել է 1․824 անվճար և 21.820 վճարովի տեղ։  Բայց քանի որ Կառավարության կողմից բուհերին հատկացված տեղերը համալրված չեն, այս տարի էլ բուհերում կլինեն բազմաթիվ թափուր տեղեր:

Միշա Թադևոսյանն այս երևույթը ևս օրինաչափ է համարում: Նա հիշեցնում է՝ մի շարք ավանդական և բազային մասնագիտություններ ճգնաժամ են ապրում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

Հավելենք, որ հունիսի 26-ից հուլիսի 1-ը կկատարվի երկրորդ փուլով դիմում-հայտերի ընդունելությունը, հուլիսի 19-26-ն էլ՝ լրացուցիչ փուլի հայտագրումը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան