Տավուշի գյուղերում արգելված բիզնես է զարգանում. ստորգետնյա արտադրամասեր՝ հեքիա՞թ, թե՞ իրականություն

Լուրեր

12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
Բոլորը

Տավուշի մարզի Դիտավան, Ազատամուտ, Վազաշեն, Այգեհովիտ գյուղերում արտասովոր էկոլոգիական իրավիճակ է: Պարբերաբար Ազատամուտից դեպի Ղազախ և Աղստև գետ տանող ուղղության վրա խեղդող ծխի քուլաներ են կուտակվում՝ վտանգելով տեղի բնակիչների առողջությունը:

Երեկ և այսօր տարածքում ամպամած եղանակ է, անձրև, որոնք հատկապես անտանելի են դարձնում մթնոլորտի արտանետումները: Ազատամուտի բնակիչներից մեկը այսօր լուսանկարել է այդ տարածքը և ուղարկել է Factor.am-ին:

«Ինչ -որ մարդիկ այս տարածքում ածխանյութի անօրինական բիզնեսով են զբաղված: Արդեն երկար ժամանակ՝ 20 – 30 տարի է, այդպիսի վիճակ է տիրում այդ տարածքում: Մի երկու-երեք հոգի են այդ ամենը կատարում, անհայտ է օրինակա՞ն է, թե՞ ոչ: Սա դեռ մեղմ վիճակն է պատկերված: Այնպես է լինում, որ ծուխն այնքան խիտ է, որ Վազաշեն, Այգեհովիտ, Ազատամուտ, Դիտավան գյուղերը կարծես մառախուղի մեջ կորած լինեն: Սրա դեմը երբևիցե ոչ ոք չի առել: Անտառի գործով ահագին մարդկանց բռնեցին, հները գնացին, հիմա էլ նորերի բիզնեսն է ծաղկում: Արտադրամասերը չեն երևում: Կարծում ենք, կամ առանձին մարդկանց հայաթներում են, կամ էլ գետնի տակ են գտնվում: Ժամանակ առ ժամանակ նրանց բիզնեսը փակում են, հետո նորից բացում են: Ոչ ոք չի ուսումնասիրել, թե ինչ վնաս է մեր առողջությանը բերում էս թունավոր արտադրամասը»,- ասաց մեր աղբյուրը:

Նա խնդրեց չհրապարակել իր անունը, քանի որ խուսափում է ճնշումներից: «Դա մեզ մոտ փակ թեմա ա», – պարզաբանեց քաղաքացին: Իրականում փայտի հումքից ածուխ ստանալը լայնորեն տարածված է Իջևանի շրջակա՝ Ազատամուտ, Դիտավան, Վազաշեն, Այգեհովիտ համայնքներում: Ածուխը սպառում են այս տարածքում գտնվող սննդի օբյեկտներն ու ռեստորանները: Արտադրամասերը, մեր տեղեկություններով, օրենքի շրջանակում չեն գործում, քանի որ փայտից ածուխ ստանալու այս եղանակը բերում է մթնոլորտի թունավորմանը և բնապահպանական նորմերի խախտմանը։

«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը տեղյակ էր խնդրին: «Այդ ծուխը խեղդող է, ամեն տեսակի վնասակար նյութեր է պարունակում, և իհարկե, վտանգավոր է առողջության համար, դա հայտնի է: Ամենավտանգավոր նյութը ածխածնի մոնօքսիդն է, որը գոյանում է թերայրման հետևանքով, այսպես կոչված՝ շմոլ գազը: Այն կապում է հեմոգլոբինը արյան մեջ և թույլ չի տալիս, որ այն թթվածին մատակարարի բջիջներին: Մարդու մոտ կարող է զարգանալ թթվածնային անբավարարություն, որը կարող է բերել նույնիսկ մահվան», – նշեց բնապահպանը։

Տեղի բնակիչների համար, սակայն, մաքուր օդից առավել կարևոր է եկամուտ ստանալու հնարավորությունը: Ահա ինչու նրանք խուսափում են հարցի շուրջ խոսել: Նույնիսկ համայնքների ղեկավարներն են դժկամությամբ շոշափում այս «փակ թեման» և հակասական պատասխաններ տալիս: Նրանք բոլորը վստահեցնում են, որ իրենց գյուղում նման բիզնես չկա:

Դիտավանի գյուղապետ Հակոբ Սարիբեկյանը նշում է, որ կան ծխի կուտակումներ, սակայն դրանք հեռու են իր գյուղից: «Այդ տարածքը հեռու է մեր գյուղից 4 կմ: Դա հայ-ադրբեջանական սահմանի վրա է: Կար այնտեղ նման արտադրամաս, բայց, կարծեմ, աղմուկ եղավ, եկան փակեցին: Հիմա էս պահին չի աշխատում: Ստորգետնյա արտադրամասը հեքիաթ է: Հասարակ գյուղացիներ են, մի անօդ տարածքում փայտ են վառում, դառնում է ածուխ», – ներկայացրեց գյուղապետը՝ վստահեցնելով, որ մարդու առողջության համար ծուխը վնասակար չէ, ինքը 3 երեխա ունի, և եթե վտանգ զգար, ապա առաջինը կբարձրաձայներ խնդրի մասին:

Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը, թեև չժխտեց, որ եղել են ծխի կուտակումներ, սակայն դա կարևոր խնդիր չհամարեց․ «Եղել է, բայց վերջերս կորել է, – ասաց նա, – մեր գյուղում չկա, հարևան գյուղում մի մարդ կարող է գնա, մի երկու կուբ փայտ առնի, ածուխ ստանա, դա եղավ վտանգավոր արտադրամա՞ս: Մեզ համար հիմա մաքուր օդից էլ կարևոր հարց է աշխատատեղը: Էսօր Վազաշենին ավելի շատ հոգեբանական օգնություն է պետք, քան էկոլոգիական»:

Աչաջուր համայնքից մեզ հաջողվեց կապվել նախկին գյուղապետ Կամո Ղալթախչյանի հետ: Սակայն վերջինս, լսելով մեր հարցը, ասաց՝ «Ես նախկին գյուղապետն եմ, ինձ նման հարցեր մի տվեք», ապա անջատեց հեռախոսը:

Ազատամուտի գյուղապետարանից էլ պատասխանեցին, որ իրենց գյուղից ոչ մի անգամ նման ծխի քուլաներ չեն երևացել, այդպիսի բիզնեսի մասին էլ երբևիցե չեն լսել:

Ի դեպ, ներկայացվող լուսանկարները արվել են հենց Ազատամուտ գյուղի մոտակայքից:

Սյուզան Սիմոնյան