2018-ի հուլիսի 1-ից ակնկալվում է ունենալ շուրջ 70 սպանդանոց

Լուրեր

12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
Բոլորը

«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը, ըստ որի 2018թ. հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր է:

Այսօր՝ փետրվարի 19-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էին հրավիրվել պետական գնումներով ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք տեղեկացվել են, որ 2018թ. մարտի մեկից պետական գնումներով թարմ մսի մատակարարումը պետք է իրականացվի բացառապես սպանդանոցներից: Նրանց է ներկայացվել նաև կենդանական ծագման մթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի տրամադրման թվայնացված նոր համակարգը, ինչը  հնարավորություն է տալիս  արագ ու առանց լրացուցիչ ծախսերի կազմակերպել գործընթացը:

ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը տեղեկացրել է, որ սպանդանոցային ծագման կենդանական մթերքն ու հումքը պետք է տեղափոխվեն և իրացվեն անվտանգությունը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթով կամ դրա պիտակով՝ հսկողության հետագծելիությունն ապահովելու նպատակով: Նա մանրամասնել է,- «Թվայնացված համակարգը ոչ միայն հեշտացնելու է ձեր գործունեությունը, այլև ավելի թիրախային է դարձնելու պետական վերահսկողությունը՝ սննդի շղթայի բոլոր օղակերում հնարավոր խախտումներն ու թերացումները բացահայտելու հնարավորություն տալով»:

Պետական գնումներով ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները տեղեկացվել են, որ այսօր երկրում կա արդեն 22 գործող սպանդանոց, առաջիկայում նախատեսվում է շահագործել ևս 20-ը հանրապետության տարբեր տարածաշրջաններում, իսկ 2018 թվականի հուլիսի 1-ից հետո, երբ պահանջը կգործի բոլոր ոլորտների համար, ակնկալվում է ունենալ շուրջ 70 սպանդանոց:

Բանախոսը հիշեցրել է նաև, որ թարմ միս տեղափոխող փոխադրամիջոցները պետք է ունենան սանիտարական անձնագրեր:

Տնտեսվարողները ներկայացրել են իրենց անհանգստացնող խնդիրները, որոնց լուծման վերաբերյալ ծառայության ներկայացուցիչները տվել են հիմնավոր բացատրություններ:Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: