Բոբ Մենենդեսն ԱՄՆ-ին կոչ է արել խիստ արձագանքել ադրբեջանական զորքի ներխուժմանը Հայաստանի սուվերեն տարածք

Լուրեր

19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
19.04.2024 | 20:16
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
19.04.2024 | 20:02
Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան
19.04.2024 | 19:50
Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
19.04.2024 | 19:39
208 մլն դրամ անարդյունավետ ծախս․ ՊՎԾ-ն հրապարակել է Փաշինյանի հանձնարարությամբ իրականացրած ստուգումների արդյունքները
19.04.2024 | 19:32
Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ. Միրզոյան
19.04.2024 | 19:30
«Գնացե´ք Ալեքսանյանի շուկան ստուգեք». առևտրականների ապրանքը դարձյալ առգրավվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 19:21
Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում իրավիճակը
19.04.2024 | 19:10
Վարդանաշեն և հարակից գյուղերի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը
19.04.2024 | 19:00
ՀՀ-ն պետք է Ադրբեջանին ասի՝ այո, ադրբեջանական գյուղեր են, բայց պարտադիր քննարկելու ենք ողջ սահմանի հարցը․ Իրինա Ղուլինյան-Գերց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Հայաստանի Սյունիքի մարզ անօրինական ներխուժման հաղորդագրությունների կապակցությամբ:

«Ադրբեջանական զորքի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի խախտումը վտանգավոր և անօրինական ագրեսիայի ակտ է, որն ընդգծում է մշտական սպառնալիքը, որին հայ ժողովուրդը շարունակում է առնչվել: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ զրույցից հետո պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը պետք է շատ խիստ արձագանքեն այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարամիտ գործողությունները լուրջ հետևանքներ կունենան: Երբ անցած տարի Ադրբեջանը հարձակվեց հայ ժողովրդի վրա, ԱՄՆ նախկին վարչակազմը չկարողացավ միջամտել և բաց թողեց դռները, որպեսզի բռնապետները՝ Ալիևը, Էրդողանն ու Պուտինը, որոշեն հայ ժողովրդի ճակատագիրը»,- ասված է հայտարարության մեջ:

«Դա չի կարող նորից կրկնվել: Ես Բայդենի վարչակազմին կոչ եմ անում ամենաբարձր մակարդակով զբաղվել այս հարցով և հստակ հայտարարել, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի սուվերենությունը և որ հետագա սպառնալիքներն ու ագրեսիան պարզապես անընդունելի են»,- նշել է Մենենդեսը: