Ֆրանսիացի պատգամավորները Բաքվին կոչ են արել՝ անհապաղ դադարեցնել հարձակումները, Եվրոպային՝ խիստ գործողությունների դիմել

Լուրեր

20.04.2024 | 15:24
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է կյանքից զրկվել
20.04.2024 | 15:05
Հանրապետության մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
20.04.2024 | 14:37
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսին
20.04.2024 | 14:08
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
20.04.2024 | 13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
20.04.2024 | 13:33
Փաշինյանը մանրամասներ հայտնեց Ադրբեջանի հետ բանակցությունից․ ՀՀ-ն կբարձրացնի Արծվաշենի հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 13:22
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
20.04.2024 | 13:15
«Սա հիանալի է»․ Փաշինյանը ստուգել է Մեդովկայի դպրոցի վերանորոգումը․ աշխատանքից ազատվածներ չկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 12:55
Կիրանցի մի խումբ բնակիչներ և ընդդիմադիր գործիչներ փակել են ճանապարհը՝ դժգոհելով սահմանազատման հարցով ՀՀ-Ադրբեջան հայտարարությունից
20.04.2024 | 12:50
Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
20.04.2024 | 12:41
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 11:48
Նավթի գները նվազել են
20.04.2024 | 11:30
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
20.04.2024 | 11:16
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել շարունակել սահմանազատումը և լուծել երկկողմ խնդիրները
20.04.2024 | 10:57
Մենք ողջունում ենք Ալմա Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինքեն
Բոլորը

Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ դատապարտել են Հայաստանի Սյունիքի մարզում Բաքվի սադրանքը՝ Ֆրանսիային, ինչպես նաև ամբողջ Եվրոպային կոչ անելով թույլ չտալ Ադրբեջանին՝ ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:

«Ադրբեջանը, արհամարհելով միջազգային իրավունքը, նոր է ռազմական ուժ է տեղակայել Հայաստանի Հանրապետության տարածքում: 6 այլ պատգամավորների հետ միասին կոչ ենք անում Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել հարձակումները, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար: Մենք ակնկալում ենք խիստ գործողություններ Ֆրանսիայից և Եվրոպայից, քանի որ իրադրությունը լուրջ է:

Դա է պահանջում մեր երկարամյա բարեկամությունը Հայաստանի և հայ ժողովրդի հետ: Դա է պահանջում միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը»,- ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է ֆրանսիացի պատգամավոր Անն-Լորանս Պետելը՝ հրապարակելով պատգամավորների նամակը։