ՀՀ պետական սահմանը Սյունիքի մարզի Սև լիճ հատվածում հատելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Լուրեր

29.03.2024 | 15:26
«Կրոկուս»-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144-ի
29.03.2024 | 15:16
Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիային. հաղորդվում է 33 մարդկային կորստի մասին
29.03.2024 | 15:07
Սոլովյովի հաղորդումը ՀՀ-ում արգելափակվում է, հայ գործիչը՝ Պաղեստինի ԱԳ նախարար․ ԼՈՒՐԵՐ
29.03.2024 | 14:57
Եթե սահմանը հստակեցված չէ, ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չէ․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 14:52
ՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր
29.03.2024 | 14:44
ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Թուրքիայում է․ հանդիպումներ են անցկացվել ԱԳՆ և ՊՆ ղեկավարների հետ
29.03.2024 | 14:34
Ապստամբություն է եղել․ Արա Պապյանը հորդորեց ոստիկանության մոտ տեղի ունեցածը ահաբեկչություն չորակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 14:28
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում
29.03.2024 | 14:19
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից
29.03.2024 | 14:17
Երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը
29.03.2024 | 14:09
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
29.03.2024 | 13:58
Բաքուն պարզաբանել է, թե ինչու Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը չի ցուցադրել
29.03.2024 | 13:57
Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում
29.03.2024 | 13:48
ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը քաղաքական իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
29.03.2024 | 13:48
«Կրոկուս»-ում ահաբեկչությունից տուժածներից թիվը հասել է 382-ի
Բոլորը

ՀՀ Գորիսի կայազորի զինվորական դատախազության հանձնարարությամբ ՀՀ ՊՆ Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ.-ի մայիսի 12-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ, ԱՀ ԶՈւ մի քանի զորամիավորումների հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության հատել են ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Սև լճի հատվածում պահպանվող պետական սահմանը:

Մոտ 3-3.5 կմ առաջանալով ՀՀ տարածքով, նրանք դիրքավորվել են բարենպաստ բարձունքներից մեկի վրա և նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով հայտնել, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին, չեն թույլտարում առաջանալ, իսկ առաջանալու դեպքում սպառնացել են զենք կիրառել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են Ադրբեջանի ԶՈՒ-ի զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ տարածքի մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի երկրորդ մասի և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով:

Քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնին: Միաժամանակ, Սևանի և Եղեգնաձորի կայազորների զինվորական դատախազությունների հանձնարարությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի և Սիսիանի ՌՈ բաժիններում ևս նյութեր են նախապատրաստվում համապատասխանաբար ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում պետական սահմանի առանձին հատվածներում ևս այսօր արձանագրված նմանատիպ դրսևորումների հանգամանքները պարզելու նպատակով: