3 կմ խորանալ սահմանից՝ դա սենսացիա է․ այդպես ադրբեջանցիները Երևան կհասնեն. ռուսաստանցի քաղաքագետ

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ

-Պարո՛ն Կոլերով, երեկ ադրբեջանական զորքերը ներխուժեցին ՀՀ տարածք, այժմ հրաժարվում են դուրս գալ: Բանակցությունները դեռ արդյունք չեն տվել։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ պատահեց այս միջադեպը: Ինչո՞ւ Սյունիքում ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունը չզսպեց Ադրբեջանին:

-Խաղաղապահների մանդատի մեջ չի մտնում Հայաստանի պետական սահմանի հսկողությունը, և Դուք դա գիտեք։ Երկրորդ՝ եթե հակառակորդն անցել է Ձեր սահման՝ 3 կմ-ի չափով, ինչպես ասաց Նիկոլ Փաշինյանը, ուրեմն այդ սահմանը փաստացի չկա։ Եվ զարմանալի է, որ նրանք գնացել են 3 կմ-ի չափով, այլ ոչ թե 33։ Եթե պետական սահման կա, այն հսկվում է։ Նշանակում է, որ այդ սահմանը չի հսկվում, որովհետև նույնիսկ 3 մետրի չափով սահմանի հատումը խախտում է համարվում։ Լավ է, որ Հայաստանը պաշտոնապես բարձրացրեց այդ հարցը բարձր մակարդակով ՀԱՊԿ-ում։ Դա առնվազն լավ արդյունք է։ Բայց դա չի փոխում այն իրավիճակը, որ պարզվեց․ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանը չի հսկվում, չի ֆիքսվում, և կարող է անպատիժ հաղթահարվել շատ մեծ խորությամբ։ Միանգամից հարց է առաջանում՝ եթե իրենք սահմանը խախտեին ոչ թե 3 կմ-ի չափով, այլ 1 կմ-ի չափով, դա որևէ մեկը կնկատե՞ր։ Եվ ինչո՞ւ են սահմանախախտման մասին խոսում տեղի իշխանությունները, որոնք դրա իրավասությունը չունեն, այլ ոչ թե սահմանապահ զորքերը։ Ինչո՞ւ։ Պատասխան չկա։

-Ըստ Ձեզ՝ ինչի՞ է ուզում հասնել Ադրբեջանը։

-Ադրբեջանն ուզում է և հետագայում էլ շահարկելու է իր հաղթանակը՝ մշտապես մեծացնելով իր հնարավորությունները։ Եվ որքան շուտ Հայաստանը սկսի հսկել և պաշտպանել իր սահմանը, այնքան քիչ կլինեն նման փորձերը։

-Ո՞ւմ է ձեռնտու ՀՀ սահմանին լարվածությունը։ Պարզ է, որ այս միջադեպի արդյունքում Փաշինյանի կառավարության վարկանիշը կնվազի։

-Եթե Դուք կարծում եք, որ ամբողջ աշխարհն ապրում ու մտածում է՝ ինչպես բարձրացնել կամ նվազեցնել Փաշինյանի վարկանիշը, սխալվում եք։ Փաշինյանն Ադրբեջանի ամենագլխավոր խնդիրը չէ։ Այդ երկիրը ռեալիզացնում է իր հնարավորությունները, և դա շարունակելու է անել նաև ապագայում՝ ցանկացած իշխանության օրոք։ Եվ դա այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի սահմանը փաստացի պաշտպանված չլինի։ Պաշտպանել սեփական սահմանը՝ խորհրդային հին քարտեզներով, դա անեկդոտ է, ուղղակի մուլտֆիլմ, անարգանք է հազարավոր երիտասարդ տղաների հիշատակի նկատմամբ, որոնք տվել են իրենց կյանքը։ Նրանք տվել են իրենց կյանքը, իսկ դուք փորձում եք փոխարինել իրենց կյանքը խորհրդային քարտեզներով։ 3 կմ խորանալ սահմանից՝ դա սենսացիա է․ այդպես նրանք Երևան կհասնեն։ Սա նշանակում է, որ իշխանությունն անկարող է պաշտպանել իր սահմանը, և ոչ մի թղթային քարտեզ այստեղ չի օգնի։

-Ռուսական կողմն արդյունավե՞տ է աշխատում Փաշինյանի կառավարության հետ։

-Ռուսաստանը չունի և չի ունենալու քաղաքական որոշիչ ազդեցություն Հայաստանի իրավիճակի վրա։ Հայաստանը ստիպված է լինելու համաձայնել, որ ընտրություններն իր ներքին գործն են։ Փաշինյանն իշխանության եկավ, միանշանակ, պատրաստի հակառուսական դիրքորոշումներով, և կարողացավ միավորել Սերժ Սարգսյանի դեմ ցույցերը՝ ոչ միայն որպես վատ ղեկավարի, այլ, իբրև թե, Ռուսաստանի խամաճիկի, բայց հետո ստիպված էր խոստովանել և մշտապես է խոստովանում, որ ռազմական, քաղաքական, պաշտպանական առումով, բացի ՌԴ-ից, այլ գործընկեր Հայաստանը չունի և չի կարող ունենալ։

Մերի Մարտիրոսյան