Գողություններ «Արարատ» ջրօգտագործողներ ընկերության Վեդու տեղամասից․ Արարատի ոստիկանների բացահայտումը
Հասարակություն
13.05.2021 | 19:32Ոստիկանության Արարատի բաժնում գողության վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացվել, որոնք իրացվեցին մայիսի 12-ին։ Հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին Կոտայքի և Արմավիրի մարզի երկու բնակիչ. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Ըստ տեղեկությունների՝ նրանք գողացել էին Փոքր Վեդիի «Արարատ» ջրօգտագործողներ ընկերության ոռոգման ջրերը սնուցող կայանի պղնձե մալուխները:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց նաև, որ նրանք ապրիլի 23-ի գիշերը գողացել են նույն ընկերության Վեդու տեղամասի ոռոգման ջրերի խորքային պոմպերը հոսանքով սնուցող կայանի պղնձե մալուխներ: Գողոնը հայտնաբերվել է։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։