Սերժ Սարգսյանի պաշտպանները պահանջում են գործի ամբողջական նյութերը․ դատախազն առարկեց

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստում Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը դատարանին միջնորդեց մեղադրանքի կողմից պահանջել և ստանալ մայր քրեական գործով 2020թ․-ի դեկտեմբերի դրությամբ բոլոր նյութերի, Սևան Քոչարյանի ցուցմունքներում վկայակոչված ենթադրյալ այլ հանցագործությունների վերաբերյալ իրավական գնահատական պարունակող որոշումների պատճեները։

Ըստ պաշտպանի՝ երբ Սերժ Սարգսյանի գործն անջատվել է հիմնական քրեական գործից, վերջինիս արդարացնող ապացույցները չեն դրվել անջատված քրեական գործում։
Հիշեցնենք, որ 2020թ․ դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ իրենց վարույթում քննվող դիզվառելիքի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանն ասաց՝ Սևան Քոչարյանի ցուցմունքի թույլատրելիությունը հարցականի տակ է, իսկ որոշ այլ անձանց հայտնած տվյալներ կան, որոնք կարող են գործի համար էական նշանակության տեղեկության տիրապետել։

«Չի բացառվում, որ նրանք հարցաքննվել են, սակայն նրանց ցուցմունքները չեն կցվել այս՝ անջատված գործի նյութերին։ Օրինակ, պարզ չէ՝ Խաչիկ Մանուկյանին, որի անունը հիշատակել են որոշ անձինք, կենդանության օրոք հարցաքննե՞լ են, թե՞ ոչ։ Պաշտպանության կողմը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմինը չի տրամադրել գործի բոլոր նյութերը, որոնք առնչվում են մեր պաշտպանյալին առաջադրված ապօրինի մեղադրանքին։ Դրանցում առկա են մեղադրանքը հերքող և ամբաստանյալին արդարացնող նյութեր, ապացույցներ։ Նյութեր են, որոնք կարող են էական նշանակություն ունենալ պաշտպանական մարտավարության համար։ Մեղադրանքի կողմը նշված նյութերը չտրամադրելով՝ խախտել է կողմերի՝ զենքերի հավասարության սկզբունքը։ Մենք զրկվել ենք այդ ապացույցները գնահատելու և վիճարկելու հնարավորությունից, իսկ դրանց գնահատումը միայն մեղադրանքի կողմից իմաստազրկում է պաշտպանական կողմի գործունեությունն այս վարույթում։ Եթե պահանջվող նյութերը պարունակում են պետական գաղտնիք, ապա դրանք կարող են ուսումնասիրվել դռնփակ նիստում»,- նշեց նա։

Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանն էլ պնդեց՝ կան փաստաթղթեր, որոնք այս՝ անջատված քրեական գործից բացակայել են․ «Հիմնական քրեական գործում կան նյութեր, որոնց մենք չենք ծանոթացել։ Վեց ամսվա նախաքննության ընթացքում կարո՞ղ էին հավաքվել ապացույցներ, որոնք հերքում են մեղադրյանին վերագրվող արարքը։ Հարցս հռետորական է։ Բացի այդ՝ Սևան Քոչարյանի առնչությամբ քրեական գործը, որը մնացել է ՀՔԾ-ում, ի՞նչ փուլում է։ Ծաղկաքաղ, ընտրանքային մեղադրանքի հետ գործ ունենք»։

Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը պաշտպանների միջնորդության դեմ առարկեց՝ նախ նշելով, որ Սևան Քոչարյանի հաղորդման հիման վրա է հարուցվել քրեական գործը։
«Վարույթն իրականացնող մարմինը հայտնաբերել է ենթադրյալ նոր հանցագործության դեպք․․․ Հինգ անձանց առաջադրվել են մեղադրանքներ, և ձեռք բերված ապացույցներով վարույթն իրականացնող մարմինը որոշել է քրական գործն անջատել։ Անջատված քրեական գործում, բնականաբար, տեղակայվել են մեղադրանքի հիմքում դրված բոլոր ապացույցները, որոնք առկա են մեղադրական եզրակացության մեջ։ Ուստի, գործընկերներիս դիտարկումը, թե ծաղկաքաղ է արվել, առնվազն տրամաբանական չէ։ Քրեական գործում կան բոլոր ապացույցները և փաստաթղթերը, որոնք կան ամբաստանյալների մեղադրանքի հիմքում։ Զենքերի հավասարության խախտման սկզբունքի մասին էլ խոսք լինել չի կարող։ Կողմերը զրկված չեն դատարանին ապացույցներ ներկայացնելու իրավունքից։ Նման իրավիճակում պաշտպանական կողմի իրավունքների խախտման մասին խոսք չկա։ Ինչ վերաբերում է Սևան Քոչարյանին, ապա նրա ցուցմունքի հիման վրա է հարուցվել քրեական գործ, նա վկա է, և նրա ցուցմունքները, որոնք վերաբերել են այս՝ անջատված քրեական գործին, բնականաբար, դրվել են քրեական գործում։ Հետևաբար, պաշտպանական կողմը զրկված չէ Քոչարյանին համապատասխան հարցադրումներ անելու հնարավորությունից։ Այն ապացույցները, որոնք դրված են մեղադրանքի հիմքում, ներկայացված են դատարանին և կողմերին»,- նշեց դատախազը։
Լիլիթ Շաբոյան