Գիտության ոլորտում աշխատավարձերը մինչև 2025 թ. կբարձրանա` հասնելով 500 հազար դրամի

Լուրեր

28.03.2024 | 18:30
Առաջիկայում ԼՂ ի բնակիչների բնակարանային ծրագրի մասին մեր որոշումը կհայտնենք․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 18:24
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
28.03.2024 | 18:16
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
28.03.2024 | 18:09
Թուրքիան պատրաստվում է մեծացնել պայթուցիկների արտադրությունը՝ Ուկրաինային արկեր մատակարարելու համար․ Bloomberg
28.03.2024 | 18:00
Մարությանը կուսակցություն է հիմնում, Սարգսյանը՝ ՌԴ-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում մնալու վտանգի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.03.2024 | 17:51
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
28.03.2024 | 17:42
Ուկրաինայում պատերազմը 537 երեխայի կյանք է խլել
28.03.2024 | 17:33
Լատվիայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել
28.03.2024 | 17:22
Ֆրանսիայում «Նելսոն» փոթորկի պատճառով դադարեցվել է գնացքների երթևեկությունը
28.03.2024 | 17:10
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի
28.03.2024 | 17:00
Գերմանիայի նախկին կանցլերը հայտարարել է, որ Պուտինի հետ իր մտերմությունը կօգնի դադարեցնել Ուկրաինայում պատերազմը
28.03.2024 | 16:48
Ոստիկանության բարեփոխումների 2020-2022թթ․ ռազմավարության գնահատման հետազոտություն․ ՀՔԱՎ
28.03.2024 | 16:37
Ահաբեկչության ժամանակ «Կրոկուս»-ում հրդեհաշիջման համակարգը նորմալ է աշխատել, հրդեհային ելքերը բաց են եղել. ադրբեջանցի սեփականատիրոջ որդի
28.03.2024 | 16:26
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով
28.03.2024 | 16:24
ՀՀ կառավարությունը 29. 94 տոննա մարդասիրական օգնություն առաքեց Գազա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց կառավարության 2001թ. 11.21 որոշման մեջ փոփոխություններ կատարելու որոշման նախագծի փաթեթը, որով նախատեսվում է նորմավորել և սահմանել պետական ֆինանսավորման ծրագրերում ներգրավված գիտաշխատողների նվազագույն աշխատավարձերի սանդղակը:

Նախարարի խոսքով՝ աշխատավարձերն ավելացվելու են ատեստավորման հիման վրա: «Այժմ գիտաշխատողի ամսական միջին աշխատավարձը 94 400 դրամ է, ներկայացված նախագծի ընդունումից հետո՝ 2025թ., այն կդառնա 276 000 դրամ: Նախատեսվում է 2022թ. ավելացնել ֆինանսավորումը 3,6 մլրդ դրամով, 2023-ին՝ 2,2 մլրդ դրամով, 2024-ին՝ 2,4 մլրդ դրամով և 2025-ին՝ 2 մլրդ դրամով»,-նշեց Դումանյանը:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հավելեց, որ բազային ախատավարձերի չափաքանակը հաջորդ տարվանից կրկնապատկվելու է, բազային աշխատավարձի ֆոնդը այսօրվա 4 մլրդ-ի փոխարեն 7,7 -7,78 մլրդ դրամ է կազմելու, 2025թ. հասնելու է 14.4 մլրդ դրամի:

Փոխվարչապետի խոսքով՝ եթե, օրինակ, 2021 թ. գլխավոր գիտաշխատողի բազային միջին աշխատավարձը կազմում է 138 հազար դրամ, ապա փոփոխությունների արդյունքում՝ 2022 թ. հունվարից, գլխավոր գիտաշխատողը կստանա նվազագույնը 367 հազար դրամ: Հետագա տարիներին բազային նվազագույն աշխատավարձը, շարունակաբար աճելով, 2025 թ. հունվարի դրությամբ կհասնի 553 հազար դրամի:

Մանրամասները՝ տեսանյութում: