9 զոհ և 23 վիրավոր. ինչու Գալյավիևը կրակ բացեց Կազանի դպրոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

«Դուք կզարմանաք, թե որքան հեշտ է անկողնուց վեր կենալը, երբ երջանիկ եք»,- սա Ինստագրամում Էլվիրա Իգնատիևայի վերջին գրառումն էր․ 5 օր առաջ է կատարել։ Էլվիրա Իգնատիևան Կազանի թիվ 175 դպրոցի ահաբեկչության 9 զոհերից մեկն է՝ անգլերենի 25-ամյա ուսուցչուհին, որն աղմուկ լսելով՝ դուրս է եկել միջանցք և 19-ամյա Իլնազ Գալյավիևը կրակի զոհ դարձել։ Ուսուցչուհին  սեփական մարմնով ծածկել է միջանցքում գտնվող աշակերտին՝ փրկելով նրա կյանքը։ Սեփական կյանքի գնով երեխաներին փրկել է նաև 55-ամյա Վեներա Այզատովան։

Ուսուցիչներից բացի՝ Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով նաև 7 աշակերտ է զոհվել, վիրավորների թիվը 23 է։ Նրանցից 8-ը ծանր վիճակում է։ Կազանի քաղաքապետը ողբերգությունն ահաբեկչություն է անվանել՝ ուղղված դպրոցականների դեմ։ Ինչու է այդ քայլին դիմել հարցին հրաձիգը՝ Գալյավիևը ոստիկանությունում հայտարարել է, որ ատում է բոլորին և ցանկանում է, որ բոլորն իմանան՝ ինքն Աստված է:

Ով էր Իլնազ Գալյավիևը։ Նա չորս տարի առաջ է ավարտել այն դպրոցը, ուր մայիսի 11-ին եկել էր Hatsan Escort որսորդական հրացանով: Պարզվել է, որ զենք պահելու արտոնագիր ստացել է ողբերգությունից մի քանի օր առաջ՝ ապրիլի 28-ին:

Հրացանն ինքն է գնել Յոշկար-Օլայում, որը գտնվում է Կազանից երկու ժամ հեռավորության վրա: Գալյավիևը նաև ավելի քան հազար պարկուճ է գնել: Երեքշաբթի առավոտյան նա անարգել քայլել է դեպի դպրոց՝ առանց թաքնվելու, սև դիմակով ու զենքը ձեռքին: Գալյավիևը նախ ժամը 9:18-ի սահմաններում կրակ է բացել փողոցում՝ մինչ մարզադահլիճի շենք մտնելը․ փամփուշտները կոտրել են դռների ապակիները: Աղմուկը լսելով՝ առաջինը դուրս է եկել մաթեմատիկայի նախկին ուսուցիչը, այժմ դպրոցի շենքի պատասխանատուն։ Նա վիրավորվել է, հիմա պայքարում է կյանքի համար։ Իսկ առաջին հարկում գտնվող պահակը կարողացել է թաքնվել սեղանի տակ։ Հենց նա էլ 9:25-ին սեղմել է տագնապի կոճակը՝ ոստիկանություն կանչելով։

Ավելի ուշ մամուլը հրապարակեց 19-ամյա հրաձիգի տելեգրամյան գրառումները․ «Այսօր ես սպանելու եմ հսկայական քանակությամբ բիոաղբ», «Ես ուզում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը սպանի ավելի քան 10-ին <…>: Աշխարհում չպետք է կենդանի արարածներ լինեն, սա տիեզերքի սխալն է: <…> Ես այս աշխարհ եկա մարդու կերպարով՝ ձեզանից բոլորից ազատվելու համար»։

Նա նաև հպարտացել է, որ ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին։ Իլնազ Գալյավիևին սպառնում է պատիժ՝ ցմահ ազատազրկման կամ մահապատժի տեսքով։

Թաթարստանում մայիսի 12-ը սգո օր է հայտարարվել: Հանրապետության բոլոր դպրոցներում դասերը չեղարկվել են: Թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգությունից հետո սգում է ամբողջ երկիրը: Կազանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի այլ քաղաքներում մարդիկ շարունակում են ինքնաբուխ հուշարձանների մոտ ծաղիկներ, խաղալիքներ և մոմեր տանել:

Ողբերգական միջադեպից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է անհապաղ զենքի շրջանառության խստացված կանոններ մշակել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան